Ո՞վ է ասել, որ պատերազմում և դրանից հետո էլ, այն էլ 21-րդ դարում, պետք է անողնաշար ու ծուռվիզ կեցվածքով հանդես գանք ամբողջ աշխարհի առաջ»,- այսօր խորհրդարանում վերսկսված ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նա իշխանություններին կոչ արեց մեղավորներ չփնտրել նախկինների, նախկինների նախկինների ու նրանց նախկինների մեջ, քանի որ պատերազմի և նրա ողբերգական ավարտի թիվ մեկ պատասխանատուն իրենք են:
Պատգամավորը փաստեց, որ «Ինչ ուզում ենք, կամ ինչ պետք է՝ այն էլ բանակցում ենք» կարգախոսով իշխանության դիվանագիտությանը հաջորդեց պատերազմը, հասարակության գիտակցության թմրեցումը և տեղեկատվական բլոկադան և վերջում պարտությունը:
«Եթե չեք կարողանում դիվանագիտորեն համարժեք լեզվով պատասխանել, ապա կարծում եմ, որ պետք է մի կողմ քաշվեք և թողնեք խոսել նրանց, ովքեր կարող են խոսել»,- հայտարարեց Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին իշխանությունների չպատասխանելու փաստին:
Անդրադառնալով կառավարության ծրագրի կրթության ոլորտին՝ պատգամավորը հայտնեց, որ իշխանությունը գերակա էր ճանաչել այն, բայց բոլոր այն ծրագրերը, որոնք իշխանությունը խոստացել էր 2020 թվականի ծրագրով, չի իրականացվել:
Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի, կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապը չի ամրապնդվել:
Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով էլ հարված է հասցվել ԲՈւՀ-երի ինքնավարությանը, իսկ երիտասարդ գիտնականների ապրելու և աշխատանքի համար պայմաններ չի ստեղծվել:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01