Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դեռևս նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային կարգով ընտրվել են վեց կազմակերպություններ` մարզերում վերոնշյալ ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար: Այդ ծրագրերը նախ COVID-19 համավարակի, այնուհետև պատերազմի պատճառով չեն իրականացվել: Կառավարության հատկացրած շուրջ 110 մլն դրամ ֆինանսավորմամբ այս տարի այդ ծրագրերը կյանքի կկոչվեն:
Ծրագրերից առաջինով` Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկում, կբացվի և կգործի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոն: Բազմաֆունկցիոնալ կենտրոնը կունենա տեխնիկական, տեխնոլոգիական և բովանդակային հագեցվածություն, որը մարզի երիտասարդության համար կապահովի ոչ ֆորմալ կրթության և մշակութաժամանցային միջավայր:
Երկրորդ ծրագրով` Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կհիմնվի «Բյուրական մշակութային լաբորատորիան», որը ստեղծարար միջավայրում այլընտրանքային կրթական ծրագրերի, ուսուցման դասընթացների, համաժողովների, հանդիպումների և սեմինար-քննարկումների հնարավորություն կապահովի Արագածոտնի մարզի շուրջ 3000 երիտասարդների համար:
Երրորդ ծրագրով` Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոնը հայ և օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ կիրականացնի շուրջ 24 մշակութային միջոցառում` նպաստելով հայ և օտարերկրացի արվեստագետների երկխոսությանը: Նախագծի առավելությունն այն է, որ չկա տարիքային և այլ սահմանափակում։ Ստեղծվելու են համապատասխան միջավայր և տարածք, այլ կերպ ասած՝ արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջև երկխոսության, համատեղ գաղափարների մշակման և մշակութային արժեքների ստեղծման համար:
Չորրորդ ծրագրով` «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում կիրականացնի «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է «Ֆրիլանս» հարթակի ստեղծում, սոցիալական ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարքեթինգի, գովազդի, անձնային աճի զարգացմանը միտված 40 երիտասարդների վերապատրաստում:
Հինգերորդ ծրագիր` «Լյուպին» երիտասարդական ՀԿ-ն Արագածոտնի մարզի Թալին համայնքում կիրականացնի «Ստեղծարար համայնք» նախագիծը, որի շրջանակում մարզային երիտասարդության համար կկազմակերպվեն դասընթացներ:
Վեցերորդ ծրագրիր` Մասիսի Երիտասարդական կենտրոնում կիրականացվի «Youth Lab» նախագիծը, որի նպատակը տարեկան շուրջ 300 երեխայի ՏՏ ոլորտի ոչ ֆորմալ կրթության ապահովումն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, հույս է հայտնել, որ ծրագիրը լավ արդյունքներ կունենա. «Պետք է հետևել իրականացման ընթացքին, որպեսզի հիմքում դրված բովանդակությունը ճշգրիտ իրականացվի: Եվ ես հույս ունեմ, որ սրա արդյունքում, այսպես ասած, երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի: Մենք այս ծրագիրը կփորձենք շարունակել՝ նաև հնարավորինս լայն տարածում տալու համար, որովհետև սա առաջին հերթին զարգացման ծրագիր է»:
Նմանօրինակ նախագծերը շարունակական դարձնելու նպատակով Կառավարության ղեկավարը կարևորել է մարզերից, մարզային կենտրոններից և քաղաքային համայնքներից ներկայացվող առաջարկները:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01