Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի պատվիրակության եւ տարածաշրջանային իշխանությունների ներկայացուցիչները ներկա են եղել սեպտեմբերի 18-ին Հայաստանի 4 մարզերում կայացած ՏԻՄ ընտրություններին։
Պատվիրակությունը զեկուցուղ Լիիզա Անսալայի ղեկավարությամբ այցելել է Արագածոտնի, Արմավիրի, Արարատի եւ Տավուշի մարզեր, որտեղ ընդհանուր առմամբ 7 թիմ հետեւել է 100 ընտրատեղամասերում կայացած քվեարկության ընթացքին։
Ընդհանուր առմամբ Կոնգրեսի պատվիրակությունը նշել է, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, եւ ընտրություններն ընթացել են նորմալ ռեժիմով, բացառությամբ մի քանի միջադեպերի եւ որոշ ընտրատեղամասերում հերթերի։ Ընդհանուր առմամբ, թեկնածուների միջեւ մեծ քաղաքական մրցակցություն է նկատվել խոշոր համայնքներում, մինչդեռ շատ փոքր բնակավայրերում հաճախ ցուցակում միայն մեկ թեկնածու է եղել։
Ի լրումն ընտրական գործընթացի անհատական առանձնահատկությունների, որոնք իշխանությունները պետք է շտկեն առաջիկա ընտրությունների ժամանակ, մասնավորապես տարեց մարդկանց եւ սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց համար այսպես կոչված «քվեարկության աջակցության» հարցի կարգավորումը, Կոնգրեսի պատվիրակությունը նշել է, որ ցուցակում շատ են այն ընտրողների անունները, որոնք դե ֆակտո ապրում են արտասահմանում։ Այս իրավիճակը ընտրակեղծիքների ռիսկ է պարունակում եւ, հետեւաբար, առաջ է բերում դիտորդների մտահոգությունը։
Դիտորդների հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունները նախկինի պես կարգավորվում են 2011–ին ընդունված Ընտրական օրենսգրքով, այլ ոչ թե նոր ԸՕ–ով, որը քննարկվում է իշխանությունների եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Այսպիսով՝ դա թույլ չի տվել Կոնգրեսին գնահատել ընտրական գործընթացի թափանցիկության բարձրացմանն ուղղված միջոցների արդյունավետությունը, մասնավորապես, շահագրգիռ կողմերին ապահովել ընտրություններին իսկապես մասնակցած ընտրողների ցուցակները։
«Թեկնածուների միջեւ մեծ մրցակցության հետ մեկտեղ թափանցիկություն, անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ հանդեպ բնակչության հետաքրքրվածությունը մեծացնել, որը ներկայումս քաղաքացիները հիմնականում ձեւական են համարում: Մենք կտեսնենք, թե նոր Ընտրական օրենսգիրքը, համամասնական ընտրակարգի ներմուծումը, նաեւ ապակենտրոնացման բարեփոխումը, որն այժմ իրականացվում է, ինչ աստիճանի հնարավորություններ կապահովեն իրավիճակը դրական ուղղությամբ փոխելու համար»,- հայտարարել է պատվիրակության ղեկավար Լիիզա Անսալան:
Նրա խոսքով՝ ընտրությունների կազմակերպումը մեկ օրում կարող էր նպաստել ընտրությունների կարեւորության վերաբերյալ հանրության տեղեկացվածության բարձրացմանը:
Ընտրությունների վերաբերյալ առաքելության մանրակրկիտ հաշվետվությունը կքննարկվի Ստրասբուրգում հոկտեմբերի 19-21-ւ Կոնգրեսի 31-րդ նստաշրջանի շրջանակներում:
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55