Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության ներկայացուցիչներին՝ հիմնարկության նախագահ Մայքլ Հարաթունյանի գլխավորությամբ:
Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության 95-ամյա հոբելյանի կապակցությամբ և երախտագիտություն հայտնել Հայաստանում, Արցախում և սփյուռքում տարիներ ի վեր կառույցի իրականացրած հայրենանվեր գործունեության համար:
Ընդգծելով, որ «Հովարդ Կարագյոզյան» հիմնարկությունը սփյուռքի առաջին կառույցներից էր, որ հաստատվեց Հայաստանում՝ այդպիսով դառնալով հայաստանակենտրոն կառույց, Սերժ Սարգսյանը դա կարևոր որոշում է համարել: Նախագահի համոզմամբ, սերտ համագործակցությունը Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների հետ, հիմնարկությանը թույլ է տալիս տեղում հստակեցնելու օժանդակության առաջնահերթությունները, ճշգրիտ գնահատելու կարիքները, այն դարձնելու ավելի հասցեական և գտնելու աջակցություն ցուցաբերելու ամենաարդյունավետ ուղին:
Հանրապետության Նախագահն առանձնակի կարևորել է սիրիահայ մեր հայրենակիցներին «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Սերժ Սարգսյանը մաղթել է հաստատությանը անխաթար գործունեություն նրա ազգանվեր առաքելության իրականացման ճանապարհին՝ ակնկալիքով, որ հիմնարկությունը հինգ տարի անց մեծ շուքով տոնի իր հարյուրամյակը և երկրորդ հարյուրամյակում ունենա է՛լ ավելի մեծ ձեռքբերումներ:
Մայքլ Հարաթունյանն իր և հիմնարկության բոլոր գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ հյուրընկալության, գնահատանքի ու բարեմաղթանքների համար: Համառոտ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունից հետո հիմնված «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության անցած 95 տարիների գործունեությունը՝ հաստատության նախագահը վստահեցրել է, որ շարունակելու են նույն եռանդով և պատվախնդրությամբ աշխատել, մեծացնելով ջանքերը, հատկապես Հայաստանում և Արցախում՝ ի նպաստ հայոց երկու պետությունների և հայ ժողովրդի բարեկեցության ու հզորացման գործի:
Նախագահ Սերժ Սարգսյանը «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության նախագահ, բարերարՄայքլ Հարաթունյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Նախագահը պետական բարձր պարգև՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ է հանձնել նաև հանդիպմանը մասնակցող բարերար Գևորգ (Ջորջ) Բաղումյանին, որով նա պարգևատրվել էր ավելի վաղ՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:


14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33