Դեռ երկու ամիս առաջ կազմավորված Հայաստանի կարատեյի միությունը բավականին մեծ քայլերով առաջ է շարժվում:
Չնայած աշխարհում տարածված պանդեմիայի պայամաններում՝ ապրիլի 24-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա օլիմպիական կարատեյի միջազգային մրցաշար:
Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնի Կարատեյի միության հավաքականը:

Այս և մի շարք այլ ծրագրերի մասին խոսել ենք Հայաստանի Կարատեյի միության նախագահ Ռուստամ Ստեփանյանի և իհարկե օլիմպիական կարատեյի տարբեր վարկածներով աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանի հետ, ով ի դեպ հանդիսանում է հենց ֆեդերացիայի հիմնադիրը:
Պարոն Ստեփանյան պատմեք, թե ինչպես մտահղացավ միությունը հիմնադրելու միտքը:
- Ամեն բան սկսվեց իմ և Կամո Ունանյանի ընկերությունից, երբ սկսեցի ավելի լավ ճանաչել նրան թե որպես Կամո Ունանյան անձ և թե որպես աշխարհով մեկ ճանաչում ունեցող կայացած մարզիկի, ինձ շատ հետաքրքրեց կարատեն , մտահղացումը Կամոյինն է եղել, իսկ ես երկու ձեռքերով կողմ եմ եղել այդ գաղափարին: Կամոն ինձ առաջարկեց ստանձնել Կարատեյի միության նախագահի առաքելությունը և ես մեծ ոգևորությամբ այն ընդունեցի:

Կխնդրենք մի փոքր մանրամասնել և ներկայացնել թե ինչ առաջնահերթույուններ եղան Ձեզ համար միությունը ձևավորելիս (պարոն Ստեփանյանին).
- Մենք մեր առջև դրել ենք մի նպատակ, իսկզբանե, մեր ամբողջ ներուժը պետք է դնենք այս մտահղացման այս գործի մեջ, որպեսզի զարգացնենք կարատեն որպես մարզաձև Հայաստանում և անելու ենք ամեն հնարավորն ու անհնարը, որպեսզի աշխարհի տարբեր անկյուններից հնչի Հայաստանի հիմն ու վեր բարձրանա մեր եռագույնը:
Ինչպիսի համագործակցություններ կան այս պահի դրությամբ միջազգային ասպարեզում (Պարոն Ստեփանյանին).
- Մշտապես կապի մեջ ենք տարբեր համաշխարհային վարկածների հետ և շատ շուտով Հայաստանի կարատեի միությունը կդառնա նրանցից մի քանիսի անդամ:

Կամո կասեք թե ինչ պատրաստվածության աստիճանի է Կարատեյի միության հավաքականը այս պահին
- Մենք ունենք մեծահասակների ուժեղ հավաքական և մասնակցելու ենք կարատեյի տարբեր վարկածներով աշխարհի , Եվրոպայի առաջնություններին ոսկե մեդալների հավակնությամբ, իհարկե:
Առաջիկա միջազգային մրցաշարը, որին պատրաստվում եք մասնակցել (Կամո Ունանյանին).
- Ապրիլի 24-ին Մինսկում միջազգային խոշոր մրցաշար կկայանա, որտեղ մեզ հետ միասին նաև հանդես կգա Ադրբեջանի կարատեյի հավաքականը, մեր միակ նպատակն է որ միջազգային այդ և մնացած բոլոր մրցաշարերում բացարձակ առավելությամբ հանդես գանք:
Այս տարվանից ձեր հիմնական ու գլխավորը ակնկալիքը (Կամո Ունանյանին)
- Այս տարի մենք մասնակցելու ենք տարբեր վարկածների աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, նաև միջազգային մի շարք խոշոր մրցաշարերին, իհարկե գլխավոր նպատակը՝ ունենալ աշխարհի և Եվրոպայի առաջնության մեդալներ և չեմպիոններ:
Կարատեյի միությունը ունի նպատակ խոշոր միջազգային մրցաշար անցկացնել
Հայաստանում (պարոն Ստեփանյանին)
- Չենք ցանկանում ժամանակից առաջ ընկնել և միայն խոսել, դեռ գործ չարած, քանի որ ես ինքս գործի մարդ եմ, չեմ սիրում խոսել , հատկապես դեռ չիրագործված պլաններից, բայց մի փոքր բացեմ փակագծերը՝ ունենք Կամոյի հետ գերնպատակ անցկացնել միջազգային մեծ մրցաշար ՝ մեզ՝ հայերիս համար շատ կարևոր նշանակության, Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված մեր հերոսների անվան միջազգային հուշամրցաշար, որին կմասնակցի մոտ 8-10 պետություն : Պանդեմիայից ելնելով չենք համարձակվում խոսել շատ մեր պլանների մասին, քանզի դեռ հստակ չէ, թե վաղը կանխարգելիչ ինչ որոշումներ կկայացնեն պետությունները , հետևաբար միայն կարող եմ ասել, որ այս հուշամրցաշարը ապագայում միանշանակ կայանալու է Հայաստանի կարատեյի միության շնորհիվ:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44