Հայաստանյան ներքաղաքական կյանքը վերջին շրջանում բավականին ակտիվ փուլ է մտել. իրադարձություններն իրար հաջորդում են երկրաչափական պրոգրեսիայի կորագծով: Դեռևս վարչապետի փոփոխությունից, նրա` ԱԺ-ում և գործադիրում հնչեցրած մտքերից ու առաջարկած թեզերը չմարսած, հասարակությանն արդեն նոր անակնկալ էր ներկայացվել: Անընդհատ խոսվում է, որ նախարարների մեծ մասը հրաժեշտ կտան իրենց պորտֆելներին: Ի դեպ իր հարցազրույցներում վարչապետը քանիցս նշել է, որ գործադիրում լինելու են պրոֆեսիոնալներ իրենց ոլորտը հստակ պատկերացնող կոնկրետ մասնագետներ: Ահա արդեն իսկ առաջին «ծիծեռնակները» տեսանելի են: Ընդամենը մի քանի ժամ առաջ եղան անդրանիկ փոփոխությունները: Սերժ Սարգսյանի հրամանագրով` Աշոտ Մանուկյանը նշանակվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար, փոխարինելով բոլորովին վերջերս նախարար նշանակված Լևոն Յոլյանին: Կառավարության հնաբնակներից իրենց աթոռներին հրաժեշտ տվեցին Սերգո Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը և Գագիկ Խաչատրյանը: Կարապետյանի փոխարեն գյուղոլորտն այսուհետ կղեկավարի Իգնատի Առաքելյանը, երկրի ֆինանսական հարցերով կզբաղվի Վարդան Արամյանը, իսկ մեկ այլ ոչ պակաս պատասխանատու և ստրատեգիական ոլորտը` տրոնսպորտի և կապի նախարարության աշխատանքները կկորդինացի Վահան Մարտիրոսյանը: Նորանշանակ մասնագետների մասին տեղեկատվությունը սկսում և ավարտվում է նրանով, որ նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում պրոֆեսիոնալ է և հույս կա, որ առաջիկայում ոլորտային նոր խոշոր փոփոխություններ կլինեն:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34