Ադրբեջանը ի ցույց դրեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, որ զինադադարը իրեն անհրաժեշտ էր ոչ թե խաղաղ, բանակցային ճանապարհով հակամարտությունը կարգավորելու, այլ ընդամենը ժամանակ շահելու համար, որպեսզի կարողանա վերականգնել ուժերը և զինվել: Բայց մեր հարևանները շատ փաստեր, թերևս, մոռացության են մատնել:
Հայկական կողմը`անսալով ադրբեջանական կողմի աղաչանքներին և միջազգային հանրության կոչերին հաստատեց զինադադար, մտավ բանակցային գործընթացի մեջ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու, հարատև խաղաղություն հաստատելու նպատակ ունենալով , այն դեպքում, երբ միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերին համապատասխան հարցը արդեն հայանպաստ լուծում ուներ, որն ամրագրվել էր նաև ռազմի դաշտում:
Ադրբեջանում այդպես էլ չընկալեցին, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելը արդեն մեծ զիջում և բարի կամքի դրսևորում էր նախահարձակ Ադրբեջանի նկատմամբ, քանի որ հայկական կողմը բանակցային ճանապարհով ինչ որ բան նվաճելու,ստանալու ակնկալիք և կարիք այլևս չուներ: Դա շատ ակնհայտ է:
Մեծ է հավանակությունը, որ վաղը Ադրբեջանը նորից ջախջախվելու է ռազմի դաշտում,դրանից հետո էլ ինչպե ՞ս, ի՞նչ <երեսով> պետք է զինադադար խնդրի, կամ ինչպե ՞ս պետք է համոզի հայկական կողմին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ. մի տեսակ անհավանական է թվում:
Պաշտոնական Բաքուն պետք է հստակ գիտակցի, որ հակամարտության այսպիսի էսկալացիայի պարագայում հարցը կլուծվի ռազմի դաշտում, և մեծ է վտանգը, որ այլևս բանակցություններ չեն լինի նվազագույնը այն ձևաչափով, որը այժմ դեռևս կա: Պարտվելու դեպքում Բաքուն կկորցնի ամեն ինչ, այդ թվում` բանակցային, փոխզիջումային ճանապարհով կարգավորման հեռանկարը, և ավելորդ անգամ կվերահաստատի Լեռնային Ղարաբաղի` դե ֆակտո որպես անկախ , ուժեղ, ինքնուրույն պետություն լինելու փաստը:
Ինչպես ասում են`ընտրության խնդիր է:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34