Առաջիկայում Հայաստանում լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ ում մենք չենք դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել: Այս մասին այսօր` ապրիլի 17-ին, Ռինդ համայնքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը.
«Դա էլ է դատ: Ում ձեր կարծիքով մենք պետք է դատեինք ու չենք կարողացել դատել, 2021 թվականի հունիսի 20-ին ձեզանից յուրաքանչյուրը կարող է դատել: Մեզ էլ կարող եք դատել, մյուսներին էլ եւ ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը արդար կդատի: Մենք խորհրդարանական ընտրություններին գնում ենք 2 պատճառով, քանի որ նոյեմբերից շատ բարդ էր իրավիճակը, մեզ ասում էին` դուք կառչած եք իշխանությունից, բայց մենք պահում էինք ժողովրդին պատկանող իշխանությունը եւ իրավունք չունենք առաջին պատահածին տալ իշխանությունը: Մենք արտախորհրդարանական ընտրութուններ անցկացնում ենք մի նպատակով` ձեզանից ստացած իշխանությունը ձեզ հանձնելու համար, դուք կորոշեք` հետո ում կպատվիրակեք այդ իշխանությունը»,-ասաց նա: Փաշինյանն ասաց, որ ապրիլի վերջին հրաժարական է տալու, դրանից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու, խորհրդարանը համարվելու է լուծարված, տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ: Նա հատուկ շեշտեց, որ այս ընթացքում մյուս ուժերը թեկնածու չեն առաջադրելու.
«Հիմա շատ են խոսում, որ այդ ընթացքում իշխանափոխություն կանեն, չեն կարող: Եթե նման փորձ արվի, խորհրդարանական մեծամասնությունն ինձ վարչապետ կընտրի ու թեման կփակվի»:
News.am
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55