ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր տեսուչի գրասենյակը նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին և նրա կնոջը մեղադրել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Պարզվել է, որ ամուսիններն ավելի քան 100 անգամ Պետդեպարտամենտի աշխատակիցներին անձնական պատվերներ են տվել: Այս մասին հայտնում է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով գերատեսչության գլխավոր տեսուչի գրասենյակի զեկույցը: Նշվում է, որ Վաշինգտոնը երկար էր սպասում այս հետաքննությանը, բայց այն սկսվել է միայն 2020 թվականին, այն բանից հետո, երբ Պոմպեոն հրահրել էր աշխատանքից հեռացնել Սթիվ Լինիկին, որն այդ ժամանակ պետքարտուղարության գլխավոր տեսուչն էր: Ուսումնասիրելով էլեկտրոնային փոստերը և այլ փաստաթղթեր, ինչպես նաև հարցազրույց վերցնելով աշխատակիցներից`քննիչները բացահայտել են Մայք կամ Սյուզան Պոմպեոների մասնակցությամբ բազմաթիվ դեպքեր, երբ նրանք բաժնի աշխատակիցներին խնդրել են կատարել անձնական առաջադրանքներ՝ գեղեցկության սրահներում այցելություններ գրանցվելուց, ռեստորանային սեղաններ ամրագրելուց մինչև շներին զբոսանքի հանելը: Նախկին պետքարտուղարի կինը, օրինակ, դիմել է ամուսնու ենթականերին՝ խնդրելով ընկերներից մեկի համար շապիկ գնել, ինչպես նաև ծաղիկների առաքում կազմակերպել: Զեկույցում ասվում է, որ պետքարտուղարը հավելյալ չի վճարել աշխատակազմի անդամներին այդ խնդիրները կատարելու համար, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք դա արել են աշխատանքային ժամերից դուրս: Քննիչները կարևորել են մի դեպք, ըստ որի՝ ամուսինները, օգտագործելով գերատեսչության ֆինանսական միջոցները, նվերներ են գնել (օրինակ՝ ոսկե ընկույզով գավաթ), որոնք, պարզվել է, որ նախատեսված են եղել անձնական նպատակների համար և ոչ մի կապ չեն ունեցել դիվանագիտական աշխատանքի հետ: Դրանից հետո գլխավոր տեսուչի գրասենյակը առաջարկել է գործակալությանը թարմացնել կամ մշակել նոր ուղեցույցեր, որոնք հաստատում կամ հետագայում հստակեցնում են գերատեսչության և աշխատակազմի միջոցների պատշաճ օգտագործումը, երբ խոսքը վերաբերում է անձնական գործերին:
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56