ARM | RUS |

Հայաստանն ի վերջո պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ. նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփել է իր պաշտոնական այցը Վրաստան

18.04.21 | 17:37

Լրագրողների հետ զրույցում ամփոփելով պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ, լինելով փոքր պետություն, չափը, այսպես ասած, կոմպենսացնելու, հավասարակշռելու համար պետք է շատ ակտիվ լինել, մասնավորապես, արտաքին քաղաքականության ոլորտում:

«Մենք ուրիշ այլընտրանք չունենք, բացի շատ ակտիվ, եռանդով լցված արտաքին քաղաքականություն ունենալը»,-ասել է նախագահը: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է այդպիսի քաղաքականություն վարի ամբողջ սպեկտրով՝ գերտերություններից մինչև փոքր պետություններ, մասնավորապես մեր տարածաշրջանի այն երկրների հետ, որոնք մեզ բարեկամ են: Վրաստանը մեր բարեկամ երկիրն է: Բարեկամ երկիր է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Հետևաբար, մեր դիվանագիտությունը շատ ակտիվ պետք է լինի հատկապես այս երկու բարեկամների հետ: Դիվանագիտությունը ինչ-որ ձևով պետք է ակտիվ աշխատի նաև Հայաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետությունների հետ, բայց առանձնակի նշանակություն ունեն բարեկամների հետ հարաբերությունները: Ուստի.

«Երբ Վրաստանի նախագահը հաստատեց 2 տարի առաջվա հրավերը, ես չէի կարող մերժել և ուրախությամբ եկա Վրաստան: Պետք է հոգ տանես բարեկամության ծառի համար, որպեսզի մի օր կարողանաս այդ բարեկամության պտուղներից օգտվել: Մեր քննարկումների ժամանակ մեծ տեղ ուներ այն հարցը, թե ինչպես ենք տեսնում քաղաքական ու տարածաշրջանային իրադարձությունները՝ ներառյալ պատերազմը: Ես Վրաստանի նախագահին մանրամասն, հետո արդեն նաև այլ գործընկերների ներկայացրեցի Հայաստանի տեսակետները: Երբ խոսում ես տարածաշրջանի և պատերազմի մասին, չես կարող մոռանալ մեր այն հայրենակիցների ճակատագրի մասին, ովքեր այսօր գերության մեջ են կամ պատանդ են: Ցավոք սրտի, նրանց կյանքը, նրանց գերությունը հակառակորդի կողմից օգտագործվում է որպես խաղաքարտ՝ այս կամ այն նպատակի ծառայեցնելու համար: Սա անթույլատրելի է՝ նույնիսկ պատերազմող պետությունների միջև, անընդունելի է միջազգային որևէ օրենքով: Առհասարակ, անթույլատրելի է զուտ մարդկային իմաստով, սա հակամարդկային քայլ է: Որպես նախագահ՝ պետք է անընդհատ բարձրաձայնեմ այս հարցը, քանի դեռ այն չի լուծվել»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանը վերաբերող հարցերը. «Աշխարհն ընդհանրապես անկայուն է ու անկանխատեսելի, մեր տարածաշրջանը՝ առավել ևս: Շատ-շատ կարևոր և էական է, որ քայլեր կատարվեն, որպեսզի տարածաշրջանում կայունություն տիրի, իսկ կայունությունը մեր տարածաշրջանում առանց Արցախի հարցի արդարացի և վերջնական լուծման անհնարին է լինելու: Առաջին անգամը չէ, որ վրացական կողմն առաջարկում է լինել այն հարթակը, որտեղ կողմերը կարող են բանակցել: Ազնիվ առաջարկ է, բայց թե ովքեր ու ինչի համար պետք է բանակցեն, համենայն դեպս ինձ համար դեռևս պարզ չէ: Որևէ լուրջ բանակցության, միջպետական բանակցության մասին, ընդհանուր ծրագրերից խոսելուց առաջ նախ և առաջ հակառակ կողմը պետք է ցույց տա տարրական մարդկային վերաբերմունք: Անկախ նրանից, հակառակորդ ես, թե թշնամի, չպետք է անես քայլեր, որոնցով կփակես ապագա երկխոսության ճանապարհը: Տարածաշրջանային կայունությունն իսկապես էական է՝ բազմաթիվ նպատակներով: Դրանք նաև այն դժվար խնդիրներն են, որ կան Հայաստանի Հանրապետության առջև: Սկսենք նրանից, որ մենք հետպատերազմյան ժողովուրդ ենք, պետություն ենք, ազգ: Հազարավոր երիտասարդ կյանքեր ենք կորցրել: Հազարավոր երիտասարդներ այսօր վիրավոր են, կորցրել են իրենց առողջությունը: Սա հսկայական ծանրություն է՝ և ՛ բարոյական, և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական, և՛ առողջապահական: Ունենք տնտեսական դժվարություններ: Բոլո՛րն ունեն այսօր աշխարհում: Բայց մերը կրկնակի է, եռակի՝ պատերազմ, շրջափակում և ընդհանրապես տնտեսության վիճակ: Ունենք առողջապահական խնդիր, որովհետև կորոնավիրուսի պատերազմը ոչ ոք չի համարել ավարտված: Մենք համարյա նույնքան զոհեր ունենք կովիդից, որքան պատերազմից: Եվ այդ զոհերի թիվն ամեն օր ավելանում է: Հետևաբար, երբ խոսում ենք տարածաշրջանի անվտանգության մասին, դա ներառում է նաև առողջապահական անվտանգությունը, քաղաքական, ռազմական, տեղեկատվական կամ կիբերանվտանգությունը՝ ընդհուպ մինչև սննդի անվտանգություն: Սրանք խնդիրներ են բոլորի համար, բայց նախ և առաջ մեզ նման երկրի համար, որը շրջափակված է: Եթե մեր հայացքն ուղղենք դեպի ապագա, պետք է խոսենք համատեղ հնարավոր ծրագրերի մասին: Վրաստանի հետ կարող ենք նախաձեռնել նոր ծրագրեր բիզնեսի զարգացման ոլորտում: Հայաստանում կա վրացական բիզնես, կան վրացական ներդրումներ տարբեր ոլորտներում: Կա հայկական բիզնեսի ներդրում Վրաստանում, բնական է, որ համագործակցությունը ներուժ ունի: Վրաստանն, օրինակ, ունի մաքսային առավելություններ Չինաստանի և Եվրամիության հետ, իսկ Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միության հետ: Պատկերացրեք՝ լինի վրաց-հայկական համատեղ ձեռնարկություն և կարողանա իր արտադրանքը մաքսային արտոնություններով վաճառել ԵՄ-ում կամ Չինաստանում: Եվ հակառակը՝ հայ-վրացական ձեռնարկություն, որ կարողանա վաճառել եվրասիական տարածքում: Կամ համագործակցություն առողջապահական ոլորտում, գիտության ոլորտում՝ նոր տեխնոլոգիաներից մինչև COVID-ի դեմ պայքար: Ձեզ կարող եմ վստահեցնել, որ եթե Հայաստանը և Վրաստանն առաջարկեն համատեղ ծրագրեր, որոնք երկկողմ են, երկկողմ ներդրում ունեն, ենթակառուցվածքային են, ապա շատ ներդրողներ՝ միջազգային ֆինանսական ինստիտուտներ, սկսած Եվրոպական բանկից, Համաշխարհային բանկից, ուրախ կլինեն ֆինանսավորել, նույնիսկ անհատները: Համատեղ ծրագրերը շատ ավելի գրավիչ են, քան փոքր երկրներում առանձին վերցրած ծրագրերը։ Մեր զրույցը ներառում էր տնտեսական համագործակցության հնարավորությունները, և երկու նախագահներս էլ մեր ներդրումը պետք է ունենանք։ Էլ չեմ խոսում մեր մշակութային, կրթական համագործակցության մասին՝ մշակույթ, կրթություն, այն, ինչ կապված է մեր պատմության հետ: Թվում է, թե այսպես ապրիորի տրված է մեզ, որ երկու բարեկամ ժողովուրդներ ենք, բայց նորից եմ ասում, այդ բարեկամության ծառի հանդեպ պետք է շատ ուշադիր լինել և աշխատել ամեն օր: Կարծում եմ, որ այս այցելությունն իր դրական պտուղները պետք է տա, ես շարունակաբար հետևելու եմ: Նորից եմ ուզում կրկնել՝ մեր նման երկիրը պետք է ունենա շատ ակտիվ արտաքին քաղաքականություն, որը պետք է ներառի և՛ արտաքին քաղաքականության, և՛ ռազմաքաղաքական անվտանգության հարցեր, մշակույթ, գործարար ոլորտ... Պատերազմում պարտվելը մի բան է, կյանքում պարտվելը՝ բոլորովին այլ: Կարող ես հինգ պատերազմում պարտվել, բայց ամեն անգամ ոտքի կանգնել և շարունակել գնալ ու ի վերջո հաղթել: Մենք հաղթել էինք 26 տարի առաջ, ուշադիր չէինք, քիչ աշխատեցինք, լուրջ չվերաբերվեցինք շատ հարցերի, ենթադրեցինք, թե այդ հաղթանակը ընդմիշտ է և այլն, և այլն... Սակայն այս դեպքում պարտությանը պետք է լուրջ վերաբերվենք, հետևաբար, պետք է ոտքի կանգնենք, հավաքվենք և միասնական առաջ գնանք։ Չես կարողանալու հաղթել կյանքում, եթե բաժանված լինես: Սա մեզ համար ամենակարևոր խնդիրն է, որ ի վերջո գանք, հասնենք ազգային միասնության, իրար աջակցելով, իրար օգնելով տեղ հասնենք: Մի շատ էական խնդիր կա, որ բոլորիս գիտակցության մեջ պետք է լինի՝ մենք մեզ չբաժանենք, այլ ընդհակառակը՝ միացնենք, չբաժանենք գույներով: Մեր ժողովուրդը ո՛չ սպիտակ է, ո՛չ սև է, մենք առնվազն եռագույն ենք: Որպես անհատ եթե վերցնենք, մարդիկ բազմագույն են, ամեն մի անձ տաղանդավոր է, ունի իր արժեքը, հայրենասեր է և պատրաստ է իր ներդրումը բերելու, որ մեր երկիրը ոտքի կանգնի: Վստահ եմ, որ կարողանալու ենք դա անել: Առաջին անգամը չէ. մեր ժողովուրդը Եղեռն տեսած ժողովուրդ է: Այնպես որ, այս պարտությունից հետո կկարողանանք ոտքի կանգնել, եթե բոլորս ձեռք ձեռքի բռնենք և առաջ գնանք»: Նախագահ Սարգսյանն ասել է, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են հնարավոր բոլոր ծրագրերը, առաջարկությունները, տրանսպորտային բոլոր հնարավոր լուծումներն ու սխեմաները. «Մենք այս բոլորը քննարկեցինք նախագահի հետ։ Հայաստանն ի վերջո պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ: Եթե կարողանանք Հայաստանը խաչմերուկ դարձնել... Բայց վերացական այս ցանկությունից այն կողմ կան մեծ թվով դժվարություններ. ինչպե՞ս ես դու ճանապարհ բացելու Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, մինչև ճանապարհ բացելը հազար ու մի քայլ կա, որ պետք է արվի, և առաջինը ադրբեջանական կողմից պետք է լինի, Թուրքիայի կողմից պետք է լինի»: Անդրադառնալով հարցին, թե Վրաստանի հետ ունենք բարեկամության, բայց, մյուս կողմից, այդ երկիրը լուրջ տնտեսական շահեր ունի Թուրքիայի հետ, այս պարագայում կա՞ հնարավորություն, որ մենք կկարողանանք աշխատել, կառուցել մեր հարաբերությունները, նախագահ Սարգսյանն ասել է. «Այո, իհարկե, միշտ կա: Երբ ասում ենք՝ բարեկամություն, դա բացարձակ արժեք չէ: Բարեկամություն ասածն ամեն օրվա աշխատանք է պահանջում: Բարեկամությունը երկկողմ հարաբերություն է, և պահանջելուց առաջ պետք է նաև տաս: Երկրորդը. չպետք է երբեք ծուլանաս քո վերաբերմունքը ցույց տալու, ընդ որում այս դեպքում և՛ բարեկամության, և՛ արտաքին քաղաքականության այլ ոլորտներում ոչ միայն բարեկամների, այլև հակառակորդների հետ: Մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը պետք է լինեն էներգիայով լեցուն, նպատակաուղղված, այսինքն՝ հստակ տեսլականով, թե ումից ինչ ենք ուզում՝ բարեկամից, հակառակորդից, թշնամուց, ինչի պետք է հասնենք, հստակ ծրագիր պետք է ունենանք: Եվ այդ ծրագիրն ամեն օր պետք է իրականացնենք՝ սկսած նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից մինչև ՀՀ ցանկացած քաղաքացի, կամ հայ, որը ՀՀ քաղաքացի չէ: Եթե մենք գիտենք՝ ինչ ենք ուզում, ուր ենք ուզում գնալ, կարգապահ ենք, կազմակերպված ենք և միասին ենք, ապա, բնական է, հաջողության կհասնենք: Բարեկամությունը մեծ արժեք է, որի համար պետք է ամեն օր պայքարել»: Անդրադառնալով տարածաշրջանի նոր իրողությունների համատեքստում վրացի գործիչների մտահոգություններին (հաշվի առնելով,որ Վրաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով փակ քննարկում է եղել) վերաբերող հարցին՝ Հանրապետության նախագահն ասել է. «Տարածաշրջանի բոլոր խնդիրները բոլորին են վերաբերում: Եթե կարծում եք՝ Արցախի հիմնահարցը միայն մեր խնդիրն է, սխալվում եք: Մեր հանդիպման ժամանակ ես ասացի, որ մինչև այն պահը, երբ Արցախի հիմնահարցը վերջնական արդար լուծում չգտնի, խոսել տարածաշրջանում կայունության, կանխատեսելիության մասին շատ դժվար է լինելու: Հետևաբար, դա բոլորի խնդիրն է: Կարող ես աչքերդ փակել, ձևացնել, որ ինչ-որ ձևով խնդիրը լուծվեց, բայց իրականությունը գալու է քո հետևից և դեմքիդ ասելու է, որ այդպես չէ: Արցախի հիմնահարցը միակ խնդիրը չէ այս տարածաշրջանում, այս փոքր տարածքում, որը Կովկաս է կոչվում կամ Հարավային Կովկաս: Հետևաբար, մենք պետք է հետաքրքրված լինենք ոչ միայն Արցախի հիմնահարցով, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով կամ հակադրությամբ, ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերություններով, այլև պետք է շատ զգայուն լինենք նաև մեր բարեկամ երկրների նկատմամբ: Կարծում եմ, որ պետք է շատ ավելի խորացնենք մեր հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ: Երբեք մի սպասեք, թե դիմացինը ձեզ համար ինչ է անելու, միշտ մտածեք, թե դուք ինչ կարող եք անել ձեր բարեկամի համար: Այդ դեպքում պատասխանը կստանաք»: Պատասխանելով հարցին, թե մեր երկրում դիսկուրս է ծավալվել խաղաղասիրության, տարածաշրջանի՝ մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունք փոխելու մասին, և այս համատեքստում ինչպիսի՞ն է նախագահի մոտեցումը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ իր վերաբերմունքը և՛ Թուրքիայի, և՛ Եղեռնի հարցի վերաբերյալ բազմիցս արտահայտել է. «Կարող եմ ձեզ հետ մասին վերլուծել այսօրվա Թուրքիայի Հանրապետության, նրա առաջնորդների, ղեկավարության քաղաքականությունը և ոչ միայն մեր տարածաշրջանում՝ Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, Լիբիայում և այլն... Մենք հավասար վիճակում չենք գտնվում. Ադրբեջանի հետ ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ նախ մեր տղաներին ու աղջիկներին պետք է վերադարձնեն, հետո հաջորդ քայլի մասին կմտածենք: Չի կարող երկկողմ հարաբերությունների վերականգնումը կամ նորմալացումը լինել ի հաշիվ մեկ կողմի՝ ի հաշիվ մեզ: Ես չեմ կարողանալու մոռանալ Եղեռնը և այս 100-ից ավելի տարիների մեր ժողովրդի դժվարությունները, դժբախտություններն ու պատմությունը մի կողմ դնել, եթե հակառակ կողմը որևէ քայլ չի անում դրա ուղղությամբ՝ ճանաչման կամ ներողություն խնդրելու և այլն: Երբ դա կլինի, այդ ժամանակ կմտածենք, այդ ժամանակ ինձ հարց կտաք»: Հարցին, թե Արմեն Սարգսյանը որոշ ժամանակ առաջ նշել էր, որ Թբիլիսին հարազատ քաղաք է իր համար՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Ես խորհրդային մարդ եմ, ծնվել եմ Խորհրդային Միությունում, ԽՄ շատ տեղերում եմ եղել, մանավանդ ուսանողական տարիներին շատ եմ ճանապարհորդել՝ սկսած Սամարղանդից, Բուխարայից, Վլադիվոստոկից, Լենինգրադից... Շատ տեղեր կան, որ ինձ հարազատ են, որովհետև իմ երիտասարդության տարիներն են եղել այնտեղ: Իսկ Թբիլիսին հարազատ է, քանի որ, գաղտնիք չէ, այն որքան վրացական քաղաք է, նույնքան էլ ինչ-որ տեղ հայկական է, այս մշակույթը՝ Բաշինջաղյան, Սայաթ-Նովա, Փարաջանով... Ցանկն այնքան մեծ է: Եվ ցանկը միայն հայկականը վրացականի մեջ չէ, հակառակն էլ է այդպես: Պարզ օրինակ կբերեմ, օրինակ՝ Սոֆիկո Ճիաուրելին: Նա Վրաստանի լավագույն դերասանուհիներից էր, բայց հիշեք «Կտոր մը երկինքը», որտեղ Սոֆիկոն հայ մոր դեր էր խաղում: Այդտեղ ե՞րբ տեսաք արհեստականություն: Չկա: Պետք է իսկապես մոտ լինել, որ կարողանաս ուրիշ ժողովրդի մայր խաղալ: Դա ամենադժվար դերերից մեկն է, եթե չես պատկանում տվյալ ժողովրդին, նրա մշակույթին, ապրած կյանքին ու դառնությանը: Որովհետև ցանկացած հայ մոր մեջ այդ բոլորը կա: Եվ այդ կինը ֆանտաստիկ ձևով հայ մայր է խաղացել: Զարմանալի չէ, որ նույնիսկ Փարաջանովն է իր ֆիլմերում անընդհատ հրավիրել նրան: Զարմանալի չէ, որ Սոֆիկո Ճիաուրելին նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ էր»: Խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին՝ նախագահն ասել է, որ պետք է փոխենք դրանց նկատմամբ մեր վերաբերմունքը. «Կարծում եմ՝ մենք պատնեշներ ենք կառուցել մեր և Սփյուռքի միջև՝ ինչ-որ ժամանակ վախենալով Սփյուռքից չգիտեմ ինչի համար, երբ այն մեզ համար ամենակարևոր արժեքն է: Այդ Սփյուռք բառն էլ է անհասկանալի ինձ համար, մենք բոլորս միասին ենք: Երևանցիներն այսօր Հայաստանի տարբեր կողմերից և պատմական Հայաստանից եկած մարդիկ են, ովքեր ասում են՝ մենք երևանցի ենք: Այսօր հայաստանցիներ ունենք, որոնց մի մասը սփյուռքահայ էին, տեղափոխվեցին: Մեկ սերունդ հետո արդեն մարդիկ մոռանում են, որ իրենց ծնողները Հունաստանից են եկել կամ Եգիպտոսից և ներդրում են ունենում մեր երկրի, պետության, Արցախի պաշտպանության գործում... Իհարկե, հասկանալի է, որ պետական ծառայության մեջ որոշակի սահմանափակումներ պետք է լինեն, բայց պետք է կարողանանք ներգրավել բոլորին, ոչ թե բաժանել: Չես կարող դժվարությունը, հետպատերազմյան, բարոյահոգեբանական, ֆիզիկական, տնտեսական, սոցիալական հարցերը հաղթահարել, եթե բաժանված ես: Ուզես, թե չուզես՝ պետք է իրար ձեռք սեղմել, և դա մշակույթ է՝ պետականն ու ազգայինն ավելի վեր դնել, քան մնացածը՝ կուսակցական, գաղափարական և այլն: Եթե կարողացանք դա անել, ապա կհաջողենք»:


ՆԳՆ-ն զգուշացնում է՝ մի՛ հետևեք բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին

ՆԳՆ-ն զգուշացնում է՝ մի՛ հետևեք բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող...

17:46

Հաստատվել է Հայաստան-Հունգարիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հաստատվել է Հայաստան-Հունգարիա հանդիպումը սպասարկող մրցավարական...

17:39

Արմավիրում պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը․ կա տուժած

Արմավիրում պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը․ կա...

17:22

Պատերազմից 5 տարի անց պարտության գլխավոր պատասխանատունները ոչ թե բանտում են, այլ հոխորտում են, սպառնում են, շանտաժի ենթարկում սեփական հասարակությանը. Աբրահամյան

Պատերազմից 5 տարի անց պարտության գլխավոր պատասխանատունները ոչ թե բանտում են, այլ հոխորտում են,...

17:07

23 և 30 տարեկան երիտասարդները ավտոմեքենաների մասեր են գողացել և վերադարձնելու համար գումար պահանջել

23 և 30 տարեկան երիտասարդները ավտոմեքենաների մասեր են գողացել և վերադարձնելու համար գումար...

16:44

ՈւՂԻՂ. ԱԺ–ում պատգամավորների հայտարարության ժամ է

ՈւՂԻՂ. ԱԺ–ում պատգամավորների հայտարարության ժամ է

16:40

Աշտարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Աշտարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին

16:38

Կարևորը՝ կարողացանք բանակցային փաստաթղթերը հանրայնացնելու խոստում կորզել. Սարգսյան (Տեսանյութ)

Կարևորը՝ կարողացանք բանակցային փաստաթղթերը հանրայնացնելու խոստում կորզել. Սարգսյան...

16:30

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական ուղղաթիռ է կործանվել

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական ուղղաթիռ է...

16:03

Գորիսի 45-ամյա բնակիչը ներկայացրել է բոխու փայտանյութի ժամկետանց փաստաթուղթ․ բացահայտում

Գորիսի 45-ամյա բնակիչը ներկայացրել է բոխու փայտանյութի ժամկետանց փաստաթուղթ․...

15:56

Նոյեմբերի 16-ին սպասվում է անձրև

Նոյեմբերի 16-ին սպասվում է անձրև

15:44

Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս

Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու...

15:23

Բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց՝ իր տարածքով ՀՀ անասնակեր գա. Մարուքյան

Բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց՝ իր տարածքով ՀՀ անասնակեր...

14:46

Մենք տեսել ենք՝ ռուս խաղաղապահների ներկայությունը չի խանգարել, որ Ադրբեջանը 2023-ին իր վերահսկողության տակ վերցնի Լեռնային Ղարաբաղը. Ռուբեն Ռուբինյան

Մենք տեսել ենք՝ ռուս խաղաղապահների ներկայությունը չի խանգարել, որ Ադրբեջանը 2023-ին իր...

14:19

Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում քաշքշուք է տեղի ունեցել աշակերտների միջև

Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում քաշքշուք է տեղի ունեցել աշակերտների...

14:05

Բացահայտվել է ապօրինի անտառահատում

Բացահայտվել է ապօրինի անտառահատում

13:45

Հանրապետության հրապարակում մայր տոնածառի վրա կլինեն նոր ճյուղեր ու լույսեր․ ընդհանուր միջոցառումների համար հատկացվել է 600 մլն դրամ

Հանրապետության հրապարակում մայր տոնածառի վրա կլինեն նոր ճյուղեր ու լույսեր․ ընդհանուր...

13:45

Կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելուն նվիրված օրվա սահմանումը պետք է լինի ընդդիմության հետ կոնսենսուսի մաս. Ռուբեն Ռուբինյան

Կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելուն նվիրված օրվա սահմանումը...

12:33

ՔԿ ղեկավարը կապացուցի՞, որ առկա է Բագրատ Սրբազանի ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիր

ՔԿ ղեկավարը կապացուցի՞, որ առկա է Բագրատ Սրբազանի ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում»...

12:06

Երևանում 32-ամյա տղամարդու են դանակահարել

Երևանում 32-ամյա տղամարդու են դանակահարել

11:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01