Գերմանիան ցանկանում է դուրս բերել Աֆղանստանից իր աշխատակիցներին հնարավորինս արագ երկրում մնալու դեպքում վտանգի սպառնալիքի պատճառով, հայտարարել է Գերմանիայի ՊՆ Անեգրետ Քրամփ Քարենբաուերը, հաղորդում է AP-ն: ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ներառյալ՝ Գերմանիան, պատրաստվում են միանալ Միացյալ Նահանգներին Աֆղանստանից իրենց զորքերը դուրս բերելու հարցում՝ սկսած մայիսի 1-ից: Ներկայում Գերմանիան ունի 1000-ից փոքր-ինչ ավելի զինծառայող, որոնք մասնակցում են այդ առաքելությունում, եւ շուրջ 300 տեղի աշխատակից: Անեգրետ Քրամփ Քարենբաուերը հայտնել է dpa գերմանական տեղեկատվական գործակալությանը, որ ցանկանում է Գերմանիա տեղափոխել աշխատակիցներին, որոնց, հնարավոր է, վտանգ է սպառնում Աֆղանստանում մնալու դեպքում: «Ես համարում եմ, որ դա իմ պարտքն է... այդ մարդկանց անպաշտպան չթողնելը ներկայում, երբ մենք, ի վերջո, հեռանում ենք երկրից»: Welt am Sonntag թերթը, հղում անելով Ներքին գործերի նախարարությանը, հաղորդել է, որ Գերմանիան պատրաստվում է գրասենյակ բացել Քաբուլում, ինչպես նաեւ, հավանական է, Աֆղանստանի հյուսիսում՝ Մազարի Շարիֆում, որպեսզի աջակցի այդպիսի գործերի քննմանը: «Ըստ իս՝ մեր իրավիճակը փոխվել է, քանի որ մենք խոսում ենք ոչ թե առաքելությունը վերակազմակերպելու, այլ դրա ավարտի մասին»,-ասել է Քրամփ Քարենբաուերը: «Իսկ դա, հնարավոր է, նշանակում է անվտանգության առումով այլ իրավիճակ եւ այլ գնահատական»: Գերմանիան մտադիր է ավարտին հասցնել զորքերի դուրս բերումն օգոստոսի կեսերին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01