«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՅԴ-ն երեկ քաղաքական որոշում է կայացրել՝ մասնակցել հավանաբար հունիսի 20-ին կայանալիք խոհրդարանական ընտրություններին։ Մինչ այս նրանք բավականին ռադիկալ էին տրամադրված։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ գերագույն ժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 17-18-ին, շատ երկար քննարկել են հունիսի 20-ին կայանալիք հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցը:
Բանն այն է, որ ՀՅԴ-ականները երբ նախկինում քննարկել էին հարցը, թե ինչ ձեւաչափով պետք է մասնակցեն ընտրություններին, այն եզրակացության էին հանգել, որ պետք է գնալ միայնակ, առանց որեւէ դաշինքի: Սակայն նախօրեին՝ երկար ու թեժ քննարկումներից հետո, եկել են այն եզրակացության, որ պետք է ընտրությունների գնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով՝ նրան վերապահելով ընտրացուցակը գլխավորելու պատիվը։
Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ ՀՅԴ-ն պահանջ ունի՝ եթե Ռոբերտ «Քոչարյան» դաշինքով գնան, ապա պետք է ցուցակի լավագույն տասնյակի յուրաքանչյուր 3-րդը լինեն ՀՅԴ ներկայացուցիչներ, այսինքն՝ մեծ թվով ներկայացվածություն ունենան: Ավելին՝ ՀՅԴ-ում արդեն որոշված է, որ ցուցակում առաջինը կլինի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հաջորդ եռյակում՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը, այնուհետեւ՝ Արծվիկ Մինասյանը:
Մենք փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի հետ, որը հայտարարեց, թե այս պահին կարող է հստակ ասել, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա ՀՅԴ-ն մասնակցելու է, թե ինչ ձեւաչափով կամ ցուցակի ինչ դասավորվածությամբ, դեռ որոշում չունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55