Ռուսաստանը կիրակի օրն արտաքսեց չեխ քսան դիվանագետների, Չեխիայի Հանրապետությունից ռուս տասնութ դիվանագետների արտաքսելու փասին ի պատասխան: Երկրից հեռանալու համար Ռուսաստանը չեխերին տվել էր 24 ժամ: Ռուս տասնութ դիվանագետներին Չեխիայից արտաքսել էին` հայտարարելով, որ 2018 թվականին Մեծ Բրիտանիայում Սկրիպալներին թունավորած երկու լրտեսներն են դրանից չորս տարի առաջ իրականացրել մահաբեր պայթյուն Չեխիայի զինապահեստներից մեկում, գրում է Ամերիկայի ձայնը:
Կրեմլը Չեխիայի Հանրապետության գործողությունն անվանում է ‘’սադրիչ եւ ոչ բարեկամական’’: Իսկ Պրագայում մարդիկ բողոքի ցույց են անցկացնում Ռուսաստանի դեսպանատան առջեւ 2014 թվականին չեխական Վրբետիցե քաղաքում իրականացված պայթյունի դեմ բողոքելով: Եվրոպական միության ու ՆԱՏՕ-ի դրոշները ծածանելով` հակառուսական խոսքեր վանկարկող ցուցարարները կազմել են դիմում, կոչ անելով Եվրոպական միությանն աջակցել իրենց երկրին:
Այստեղ նրանք առճակատվել են ռուսամետ ցուցարարների հետ, ինչին միջամտել է ոստիկանությունը: Ռուսաստանի դեսպանատան վրա կիրակի օրը արյան գույնի մածուկներ լցրած յոթ ցուցարարներ կարճ ժամանակով ձերբակալվել են:
Վրբետիցեի քաղաքագլուխն ասում է, թե ինքը ցնցված է այն լուրերից, ըստ որոնց ռուս լրտեսներն են զինապահեստում իրականացրել պայթյուն: Հիշեցնենք, որ պայթյունին զոհ էր գնացել տեղի երկու բնակիչ:
Չեխիայի Հանրապետության կողմից ռուս դիվանագետների արտաքսումը եւ ներկայացված մեղադրանքները դարձել են երկու երկրների միջեւ ամենամեծ լարվածության պատճառը 1989 թվականից ի վեր, երբ այստեղ ավարտվում էր կոմունիստական ժամանակաշրջանը: Մի քանի տասնամյակ, որոնց ընթացքում Պրագան հայտնվել էր Մոսկվայի ուղիղ վերահսկողության ներքո:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01