ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը Միացյալ Նահանգներ կուղևորվի այս շաբաթ: Այդ մասին հաղորդել է Axios-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտին: «Դեսպան Սալիվանն ԱՄՆ կվերադառնա այս շաբաթ, որպեսզի տեսակցի իր ընտանիքին և հանդիպում ունենա նոր վարչակազմի անդամների հետ, որոնց հետ նա հնարավորություն չէր ունեցել կոնսուլտացիա ստանալ այն ժամանակվանից, երբ նա համաձայնել է իր պաշտոնում շարունակել ծառայել անժամկետ»,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, նշելով, որ դեսպանը «Մոսկվա կվերադառնա առաջիկա շաբաթներին»: Ավելի վաղ Axios-ը հաղորդել էր, որ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը հրաժարվում է հեռանալ երկրից, չնայած այդ անելու Մոսկվայի հանձնարարությանը: Հրատարակության տվյալներով՝ Սալիվանին կանչել էին նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ հանդիպման, որը նրան հանձնարարել էր Վաշինգտոն վերադառնալ նախագահ Ջո Բայդենի պաշտոնատար անձանց հետ կոնսուլտացիաների համար, բայց դեսպանը շարունակել է իր աշխատանքը Մոսկվայում: Սալիվանի հետ ծանոթ մարդկանց խոսքով՝ նա այն կարծիքին է, որ եթե Ռուսաստանի իշխանությունները ցանկանան, որպեսզի ինքը հեռանա երկրից, նրանք ստիպված կլինեն իրեն պարտադրել դա անելու: Ապրիլի 16-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուշակովը Սալիվանին առաջարկել է «մեկնել իր երկիր ևայնտեղ մանրամասն լուրջ կոնսուլտացիաներ անցկացնել», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01