Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում, որն անցկացվում է ապրիլի 19-22-ը, այսօր տեսակապով ելույթ ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Նախարարների կոմիտեում նախագահության շրջանակներում։
Մերկելի ուղերձի առանցքն էր օրենքի գերակայությունը, նաև նրա հիման վրա միջազգային հարաբերությունների կառուցումը։ Մերկելը խոսեց ՄԻԵԴ-ի կարևորության, Ստամբուլի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու մասին, այն համարելով ցավալի։
Ելույթից հետո Մերկելին տրված առաջին հարցը կապված էր Եվրոպայի խորհրդում 2018-ին բռնկված Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետ, որին մեծ ներգրավվածություն էին ունեցել նաև գերմանացի պատգամավորները։
Հարցին, ինչ է արել Գերմանիան՝ հետաքննելու այս դեպքերը և ինչ կարգավիճակ ունի պարոն Ֆիշերը (Ակսել Ֆիշեր-խմբ․) Ձեր կուսակցությունում և ինչ ընդհանուր միջոցներ եք Դուք նախատեսում ձեռնարկել՝ հակադրվելու ապագա նման օրինակներին։
«Ես կիսում եմ ձեր տեսակետը Ադրբեջանի հետ կապված, որ սա շատ տհաճ էր»,-ասաց Մերկելը։
Գերմանիայի կանցլերը նշեց, որ դիտարկում են անդամների վարքագծի կանոնները, Բունդեսթագն անդրադարձել է հարցին:
«Վարքագծի կանոնները հստակորեն խախտվել են անդամներ (Բունդեսթագի․-խմբ․) Լինթների, Շտրենցի կողմից։ Այժմ դատախազությունը հետաքննում է պարոն Լինթներին։ Ես վստահեցնում եմ, որ մենք հետաքննում ենք այն համապարփակ ձևով և յուրաքանչյուրը, որը ներառված է եղել այս Ադրբեջանի գործում, արժանացել է քննադատության հրապարակայնորեն։ Ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհրդի թափանցիկությունը, ինչպես նաև մեր սեփական կամքը կօգնի մեզ խուսափել նման իրավիճակից ապագայում»,-ասաց Մերկելը։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկեց Ակսել Ֆիշերին՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) իշխող կոալիցիայի անդամին՝ քննիչներին խուզարկություններ և առգրավումներ կատարելու իրավունք տալով՝ Ադրբեջանի իշխանություններից կաշառք վերցնելու քրեական գործով։ Ֆիշերը նախկինում Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկուցող էր։
Կարին Շտրենցը մահացավ նախորդ ամիս։ 2009-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը գումար էր ստացել ինչ-որ մի ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեություն է մատուցել Ադրբեջանի իշխանություններին: Այդ ընկերությունը պատկանում է Քրիստոնեասոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, ով 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով հանդես է գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ ու, ըստ բացահայտումների, Ալիևի ընտանիքի կողմից ստացել է ավելի քան 800 հազար եվրո։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01