Ֆրանսիական «Le Point» պարբերականն անդրադարձել է Դոնբասում ռուս-ուկրաինական լարվածության մեջ Թուրքիայի դերակատարությանը: Ըստ թուրքական «Ensonhaber»-ի՝ հոդվածում առաջ է մղվել այն տեսակետը, ըստ որի՝ Թուրքիան Ուկրաինայում դարձել է Եվրոպայի պաշտպանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Եվրամիության երկրները շեշտում են Ուկրաինային իրենց աջակցությունն ու Կիևի հետ համերաշխությունն ընդդեմ Ռուսաստանի, սակայն բավականաչափ ուժ չունեն գործնական միջամտության համար:
«Ուկրաինան միայնակ Ռուսաստանի դեմ արյան գնով պաշտպանում է իր ու Եվրոպայի ազատությունը»,- ասվում է հոդվածում:
Հեղինակը խոսել է այս պայմաններում թուրք-ուկրաինական ռազմական համագործակցության մասին՝ հիշեցնելով, որ 2019-ին Թուրքիան Ուկրաինային է վաճառել 6 «Բայրաքթար ՏԲ-2» հարվածային անօդաչու և 3 ցամաքային կառավարման կետ, 2020-ին Անկարան ու Կիևը պայմանագիր են կնքել կորվետների ու ԱԹՍ-ների արտադրական տեխնոլոգիաների փոխանակման մասին: Կիևը հետաքրքրվում է Բայրաքթարների համատեղ արտադրությամբ և նախատեսում է համատեղ արտադրված 48 ԱԹՍ գնել:
Կրկին գալով Դոնբասում վերջին զարգացումներին՝ հեղինակը շեշտել է, որ Մոսկվան, Ուկրաինայի հետ սահմանին 80 հազար զինվոր ու ծանր զրահատեխնիկա կուտակելով, Բայդենին ու Եվրոպական լիդերներին հստակ է ուղերձ է հղում՝ ցանկանալով ասել, որ Ուկրաինան իր ազդեցության գոտու մի մասն է:
«Այս պայմաններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ռուսական խախտումների զոհը դարձած Ուկրաինային օգնելով, պաշտպանում է ինքն իրեն պաշտպանել չկարողացող Եվրոպային»,- ասվում է հոդվածում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01