Նիկոլին ուղեկցող, Նիկոլի պաշտպանությունն իրականացնող իրավապահներն ու կառույցները գիտակցում ե՞ն, որ այս համատարած հահոյանքի, անեծքի տակ միայն իրենք չեն մտնում՝ դա սերնդից սերունդ փոխանցվող իրադարձություն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, հավելել է.
«Փողը, դիրքը, պաշտոնը սրանցից յուրաքանչյուրի մոտ «Աստվածային բարիք է», սրանց համար ոչ հայրենիք կա, ոչ պատիվ, ոչ էլ արժանապատվություն։ Սրանց նմաններին պետք է հանել համազգեստներից, զրկել ուսադիրներից։ Մեր երկրում ուսադիր և համազգեստ կրելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր գիտեն, թե ինչ է հայրենիքը, հողը, ընտանիքը և գիտակցում են, թե ինչ է նշանակում «ծառայում եմ հայրենիքիս» սրբազան կարգախոսը»։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 21-ին Ագարակ եւ Մեղրի քաղաքներից հետո այցելել է մարզկենտրոն Կապան: Այստեղ քաղաքի բնակիչները հավաքվել են եւ իրենց բողոքը հայտնել Փաշինյանի այցի կապակցությամբ: Նրանք հայհոյանքներ են հնչեցրել վարչապետի հասցեին ու վանկարկել. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»: Ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55