Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին՝ առանձնահատուկ նշելով մեր այն հայրենակիցների մասին, ովքեր մշտապես անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մեջ կարևոր նշանակություն ունեցող խոշոր ծրագրերի իրականացմանը: «Հենց մեր այդ ընկերների գործուն մասնակցությամբ է մեզ հաջողվել վերափոխել տնտեսության մի շարք կարևորագույն ոլորտներ, մասնավորապես, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, արտադրական ենթակառուցվածքները և այլն: Դրանք նախագծեր են, որոնք պահանջում էին հսկայական նյութական և ֆինանսական միջոցներ: Եվ այն, ինչ այսօր ունենք այդ ոլորտներում, որոնք իրենց տեխնիկական հագեցվածությամբ և շենքային պայմաններով չեն զիջում նույնիսկ առաջատար երկրներին, դա նաև ձեր շնորհիվ է»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Նախագահը հատուկ մեծարել է նաև ԼՂՀ պետական պարգևների արժանացած, Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում գերազանց արդյունքներ ցուցաբերած մարզիկներին` նշելով, որ նրանք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը և դրսևորել զինվորին վայել հայրենասիրություն, անձնվիրություն, համառություն ու տոկունություն: «Բոլորս մեծ հուզմունքով էինք դիտում այն պահը, երբ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգևատրման արարողության ժամանակ պատվո հարթակ բարձրացավ Արցախի հերոս, Ապրիլյան պատերազմում նահատակված Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը կրծքին: Դա հերոսական ու խորհրդանշական քայլ էր, որն ամբողջ աշխարհին մեկ անգամ ևս ցույց տվեց, որ հայ ժողովուրդը միակամ է ու միասնական, որ մեր պայքարը և հաղթանակներն ընդհանուր են: Մենք բոլորս հպարտանում ենք ձեզնով, ձեր հաջողություններով ու հաղթանակներով«,- նշել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33