Ես առավել քան վստահ եմ, որ ում որ այստեղ բերման են ենթարկել կամ հրավիրել են, սա քաղաքական հետապնդում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Նորմալ տրամաբանության շրջանակներում,, պետք է որ ինչի մեջ մեղսագրվում է բերման ենթարկված անձը, այդ արարքները հաստատ երեկ չեն եղել, մի քանի ամիս առաջմ, մի քանի տարի առաջ են եղել, հիմա ի՞նչն է պատճառը, որ գիշերը որոշեցին դա անել: Այսինքն եթե նախօրեին Նիկոլի խայտառակ այցը չլիներ Սյունիք, բնականաբար, այս մարդիկ չէին կանչվելու: Այսինքն սա քաղաքական պատվեր է, իրենք քաղաքական պատվեր են կատարում, ներգրավվում են Նիկոլ Փաշինյան խղճուկ անձնավորության քմահաճույքների բավարարման խաղի մեջ, որի համար վաղը պատասխան են տալու»,-ասաց նա: «Ես հարց եմ տալիս, եթե համ Մեղրիի քաղաքապետն է հանցագործ, համ գորիսի, համ Կապանի, բա էդ մարդիկ ինչո՞ւ են ազատության մեջ մինչեւ այսօր: Թե՞ պետք է ՆԻկոլ Փաշինյանը գար խայտառակ լիներ, հետո նոր որոշեին, որ քաղաքապետերը հանցագործներ ե՞ն: Ամոթ է»,-ասաց նա: Հարցին, թե եթե Նիկոլ Փաշինյանը գիտեր իր հանդեպ վերաբերմունքը Սյունիքի մարզում, ինչու գնաց, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Սյունիքի մարզն առաջինը ատամ ցույց տվեց խղճուկ վարչապետին: Հիմա սա որոշել էր տրյուկ անել, ասել էր՝ եթե կարողանամ Սյունիքի մարզը կոտրել, որպես ամենաըմբոստ մարզ, ուրեմն մյուսները հեշտ կլինի: Բայց ինքը «դետսկի մատ» եղավ: Ես սյունեցիների ցավը տանեմ, երեք մատի կոմբինացիա ցույց տվեցին նրան»: Ինչ վերաբերում է նրան, որ փոխոստիկանապետը հայտարարել է, որ երեք Սյունիքում տեղի է ունեցել առերեւույթ հանցագործություն, ԱԺ պատգամավորն արձագանքեց, որ դա եղել է ինքնաբուխ հավաք, հետեւաբար համայնքապետերը հավաքի անդամների արարքների համար պատասխանատու չի: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները: Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»: Իսկ արդեն գիշերը մի շարք քաղաքացիների են բերման ենթարկել, մասնավորապես, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01