Թուրքիան 2023 թվականին անօդաչու կործանիչի նախատիպի առաջին թռիչքն իրականացնելու մտադրություն ունի: Այս մասին հայտարարել է մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայրաքթար» ընկերության տնօրեն, Թուրքիայի նախագահի փեսա Սելջուկ Բայրաքթարը՝ այն բանից հետո, երբ Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հանելու մասին, հաղորդում է Sabah-ը: Նրա խոսքով՝ ընկերությունը շուրջ 5 տարի աշխատել է ժամանակակից Akıncı անօդաչու մարտական թռչող սարքի վրա, ինչը հանգեցրել է նրա հաջորդ նախագծին՝ անօդաչու կործանիչին: Նրա կարծիքով, չնայած երկրին թաքուն կործանիչի ծրագրից հանելը կարող է թերություն թվալ, բայց երկարաժամկետ հեռանկարում դա դրական հեռանկարներ կբացի ներքին պաշտպանական արդյունաբերության համար: Բայրաքթարը հավելել է, թե «մենք խոսում ենք տասնյակ միլիարդավոր դոլարներ արժողությամբ նախագծի մասին՝ հաշվի առնելով գնումների, շահագործման եւ տեխնիկական սպասարկման ծախսերը»: Եւ չնայած Թուրքիային կարող է մինչեւ 20 տարի պահանջվել նույն հնարավորություններով օդանավ նախագծելու համար, նա ընդգծել է, որ ծախսերն «այնուամենայնիվ ավելի քիչ կլինեն, քան F-35-ի դեպքում»: Բայրաքթարի խոսքով՝ 15-20 տարում F35 տիպի ինքնաթիռ արտադրելու փոխարեն ընկերությունը կկենտրոնանա այն ոլորտների վրա, դեպի որոնք շարժվում է աշխարհը` արհեստական բանականությամբ ավելի էժան անօդաչու մարտական ինքնաթիռների վրա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01