«Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով և «Astra Zeneca»-ով պատվաստվել է մոտ 1400 քաղաքացի»,- այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 21-ը «Սպուտնիկ V»-ով և «Astra Zeneca»-ով՝ միասին վերցված, արդեն 600 քաղաքացի պատվաստվել է: «Սակայն, այս թվից բացի, 800 հոգի ևս պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով այն ժամանակ, երբ Ռուսաստանը պատվաստանյութ նվիրաբերեց Հայաստանին: Ընդհանուր առմամբ, մոտ 1400 հոգի պատվաստվել է»,- փոխանցեց նա: Հարցին՝ պատվաստված անձանց շրջանում եղե՞լ է որևէ խնդիր, վերջինս բացասական արձագանքեց՝ նշելով. «Պատվաստված անձանց շրջանում ոչ մի խնդիր չենք ունեցել: Հետադարձ կապն ապահովում ենք, անընդհատ զանգում, հետաքրքրվում են պատվաստված պացիենտով, դեռևս ոչ մի խնդիր, գանգատ գրանցված չկա: Չեմ կարծում, որ ջերմությունը կամ գլխացավը խնդիր է, որովհետև սպասելի ռեակցիա է՝ յուրաքանչյուր պատվաստումից հետո, կապ չունի՝ մարդը կարմրուկի, խոզուկի, թե կորոնավիրուսի դեմ է պատվաստված»: Հավելենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 13-ից՝ AstraZeneca-ով, որով, հիշեցնենք, պատվաստվում են 55-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները, իսկ «Սպուտնիկ V»-ով՝ 18-ից մինչև 55 տարեկան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, սոցիալական հաստատությունների աշխատողները: Ապրիլի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 211399 դեպք, որոնցից 191158-ը` առողջացած, 3969-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 951500 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 նոր դեպք: Ունենք 887 առողջացած և 25 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 991 է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01