«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ֆիլմը դիտելու էին եկել նաեւ Գարեգին Բ կաթողիկոսը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Պարույր Հայրիկյանը, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյա նը, մի շարք դերասաններ եւ կինոգործիչներ:
ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ ցուցադրված ֆիլմի հիմքը մարդկային արժեքներն են՝ ընկերությունը, սերը, հայրենասիրությունը: Հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 25 տարեկան 4 ընկերներ են՝ Տիգրանը, Լևոնը, Արմենը և Էդուարդը: Նրանցից երկուսը մասնակցում են արցախյան ազատամարտին՝ վտանգելով իրենց կյանքը հանուն հայրենիքի և խաղաղության: Ֆիլմը զուգահեռներ է տանում պատերազմի և սիրո միջև. սեր, որը ուժ եւ հավատ է տալիս այդ դժվարին պահերին:
Ֆիլմի դերակատարներից Անի Խաչիկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմը ստացվել է հենց այնպես, ինչպես եւ նա ակնկալում էր:
«Սցենարը կարդալուց անմիջապես հետո հասկանալի էր, թե ինչպիսի ֆիլմ է ստացվելու: Կարծում եմ՝ մեր պատմության բոլոր այն դրվագները, որոնք երբեւէ եղել են ու հետք են թողել մեր հետագա զարգացման, դրսեւորման վրա, արժանի են բեմադրվելու, նկարահանվելու առավելագույնս լավ եւ ներկայանալի ձեւով: Սա եւս շատ կարեւոր դրվագ է, որն արժանի է շատ լավ ներկայացվելու: Իսկ դերասանները գիտեին իրենց գործը. այնպիսի մարդկային էներգետիկա կար, նվիրվածություն եւ սեր աշխատանքին, որ եթե անգամ ինչ-որ մեկը թերանում էր, անհնար էր, որ դա չլրացվեր»,-նշեց դերասանուհին:
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33