Երկրում կառավարություն է ձևավորվում, և արդարությունն ու քաղաքական մշակույթի տարրական նորմերը պահանջում են վստահության որոշակի վարկի առկայություն վարչապետին և ապագա կառավարությանը: Սակայն վարչապետի նշանակման հաջորդ իսկ օրվանից ծայրահեղ թիրախավորման երևույթներ նկատելի դարձան, շատ հաճախ որոշակի կենտրոններից հստակ ուղղորդվող, երբեմն նույնիսկ անթաքույց, հավանաբար որոշակի ակնարկների հասցեավորմամբ:
Մասնավորապես, անհասկանալի աշխուժությամբ հանրային քննարկում ծավալվեց հատկապես կառավարության և վարչապետի աշխատակազմերում հայեցողական պաշտոններում կատարվող կադրային փոփոխությունների վերաբերյալ: Երբեմն օգնականների կամ խորհրդականների փոփոխության թեման կառավարության անդամների թեկնածություններից ավելի թեժ էր քննարկվում: Նախ, չափից դուրս տարօրինակ է նման քննարկումը հայեցողական պաշտոններում կատարվող փոփոխությունների շուրջ, քանզի այդ պաշտոններն ընդամենը սպասարկման գործառույթ են կրում և քաղաքականության վրա ուղղակի ներազդման գործոններ չեն: Եվ երկրորդ, այդ նոմենկլատուրայի փոփոխությունները քաղաքական տեղաշարժերի հետևանքում թե մեր օրենսդրության, թե համաշխարհային պրակտիկայի առումով տրամաբանական են, իսկ զարմանալի ու տարօրինակ կլիներ հակառակը:
Թերևս մի խնդիր կա, որ արժանի է նոր կառավարության քննարկմանը: Վաղուց հասունացել է հանրային ծառայության, և հատկապես քաղաքացիական ծառայության ոլորտում փոփոխություններ անելու անհրաժեշտությունը, և այս համատեքստում կարծում եմ, կարելի է սկզբունքորեն լուծել հետևյալ խնդիրը. հայեցողական պաշտոնների գոնե այն հատվածը, որն ուղղակիորեն սպասարկում է քաղաքական պաշտոնյային (խորհրդականներ, օգնականներ և այլն), պետք է լինի ժամկետային: Այսինքն, բոլոր այդ հաստիքներում նշանակումներ կատարելիս մասնագետի հետ կնքվում է այն ժամկետով աշխատանքային պայմանագիր, որքան օրենքով իրավասության ժամկետ է սահմանված տվյալ քաղաքական պաշտոնյայի համար:
Այս պարագայում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը բնական և անխուսափելի կհամարի իր հեռանալը, և մասնագետի համար, առավել ևս երիտասարդ, գրագետ կադրի համար, դա չի դիտվի «աշխատանքից ազատվել»: Միաժամանակ նոր քաղաքական լիդերը չի կանգնի բարդ կադրային լուծումներ տալու, լավամարդ-վատամարդ լինելու ոչ այդքան հաճելի երկընտրանքի առջև (եկեք այնուամենայնիվ ընդունենք, որ ՄԵՆՔ ՓՈՔՐ ԵՐԿԻՐ ԵՆՔ, և այսպիսի իրավիճակները խնդրահարույց են…):
Ի դեպ, այս փորձը վաղուց հաջողությամբ կիրառվում է հարևան Վրաստանում:
P.S.
Բոլոր դեպքերում, եկեք 100 օրվա մասին չմոռանանք, պարոնայք:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34