Տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանն այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով համաժողովում անդրադարձավ Թուրքիայի զինված ուժերի պատմությանը: «1991 թ-ի դեկտեմբերին Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին պետություններից մեկը` Թուրքիան, միաժամանակ երեք նախապայման առաջ քաշեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Անկարայի տեսանկյունից Հայաստանը պետք է պաշտոնապես հրաժարվեր Թուրքիայից ունեցած տարածքային պահանջներից, ցեղասպանության իրականացման մեջ Օսմանյան Թուրքիայի դեմ մեղադրանքներից և դրա միջազգային ճանաչման պահանջներից, ինչպես նաև Ադրբեջանի դեմ «ագրեսիվ քաղաքականությունից»: Բացի այդ, ԽՍՀՄ փլուզումից գրեթե անմիջապես հետո, Թուրքիան անմիջապես շրջափակեց Հայաստանը, ինչը համարվում է պատերազմական գործողություն»,- ասաց նա: Փորձագետի խոսքով, Արցախյան առաջին պատերազմի (1992-94) ընթացքում թուրք ռազմական խորհրդականները մասնակցել են ադրբեջանական բանակի գործողությունների պլանավորմանը և պատրաստել ադրբեջանցի զինվորներին, բացի այդ, «Գորշ գայլեր» կուսակցության թուրք ազգայնականները կռվում էին Ադրբեջանի կողմից: «Թուրքիան, ի միջի այլոց, օգնեց Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում: Տարածաշրջանային չափանիշներով խոշոր զենքի խմբաքանակները Ադրբեջանին մատակարարվում էին նախկին Արևելյան բլոկի երկրներում խորհրդային զորքերի կողմից լքված պահեստներից: Պատերազմի ընթացքում Թուրքիան լուրջ ռազմաքաղաքական ճնշում գործադրեց Հայաստանի վրա»,- հիշեցրեց նա։ Նա նկատեց՝ պատերազմից հետո Թուրքիան էլի չդադարեց աշխատել հայկական ուղղությամբ, զինել և պատրաստել ադրբեջանական բանակը՝ իրականացնելով կանոնավոր զորավարժություններ, քաղաքական աջակցություն ցուցաբերելով Բաքվին, այդ թվում` 2010 թվականին ռազմական օգնության մասին համաձայնագիր ստորագրելով: «Հայաստանում իշխանափոխությունից հետո, իշխող նոր հրամանատարության գործողությունների արդյունքում, հայոց պետականությունն ու բանակը լրջորեն թուլացան, վերազինման ծրագիրը խափանվեց, և դաշնակիցների հետ հարաբերությունները լավագույն վիճակում չեն։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանին հաջողվեց ջախջախել հայկական ուժերը Արցախում և գրավել տարածաշրջանի զգալի մասը: Հատկանշական է, որ Թուրքիան Արցախում հայերի դեմ պատերազմին ներգրավեց շուրջ 2000 սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների: Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղադրվել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներ»,- ասաց Իգիթյանը: Նրա խոսքով, Թուրքիան սկսել է խառնվել նաև Հայաստանի ներքին գործերին։ Փորձագետը, որպես օրինակ հիշեցրեց, որ 2021 թ. փետրվարի 25-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն կտրուկ դատապարտեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը: «Ամփոփելով, հարկ է նշել, որ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ազդեցության վեկտորները չեն փոխվել ավելի քան 100 տարի, իսկ Թուրքիայի քաղաքական ղեկավարության՝ ինքնիշխան պետությունների սահմանների խախտումը որևէ կերպ չի զսպվում», - շեշտեց նա:
Աղբյուր` Panorama.am
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44