Հայոց ցեղասպանության 106-ր տարելիցին պաշտոնյաներն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ի տարբերություն 2020 թվականի, այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքի սահմանափակում չի լինելու: Այն բաց է լինելու բոլոր այցելուների համար։ Նշենք, որ այս տարի ապրիլի 24-ն առանձնահատուկ է, որովհետեւ այն տեղի է ունենում արցախյան երկրորդ պատերազմի պարտությունից 5 ամիս անց: «Հիշատակի եռերգություն» խորագրով ծրագրի շրջանակում միջոցառումների մեկնարկը տրվել է ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, երբ Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվեց Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը ներկայացրեցին Մոցարտի Ռեքվիեմը: Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը, որը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: Այս միջոցառմանը նախատեսվում է դիվանագիտական պատվիրակությունների մասնակցությունը: Համերգը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան են ժամանել տասից ավելի պատվիրակություններ՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից և այլն:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44