Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները պետք է պաշտոնապես դադարեցվեն, եթե Անկարան շարունակի իր ավտոկրատ ուղին, ասել են եվրախորհրդարանականները` նշելով, որ դա հրատապ որոշում է, քանի որ երկրում հիմնարար ազատությունները սահմանափակվում են, հայտնում է Reuters-ը:
Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի թեկնածության վերաբերյալ զեկույցը, որը կներկայացվի մայիսին կայանալիք լիագումար նիստում: Ընդունման դեպքում այն խորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը կդառնա:
ԵՄ կառավարությունները հայտարարում են, որ այլախոհների ճնշումը նախագահ Թայիփ Էրդողանի կողմից եւ նրա ավելի ու ավելի ավտոկրատ դառնող կառավարումը` նախագահական լայն լիազորություններով, երկիրը հեռվացնում են ԵՄ-ից:
«Այս զեկույցը, հավանաբար, Թուրքիայում տիրող իրավիճակի ամենադաժան քննադատությունն է»,- ասել է ԵՄ-ի իսպանացի պատգամավոր Նաչո Սանչեսը, ով վարում էր խորհրդարանական քննարկումները: «Սա արտացոլում է այն ամենը, ինչը, ցավոք, տեղի է ունենում երկրում վերջին երկու տարվա ընթացքում, մասնավորապես` մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտում»,- ասել է նա:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում ԵՄ օրենսդիրները հայտարարել են, որ ԵՄ անդամակցության բանակցությունները պետք է պաշտոնապես դադարեցվեն եւ ապա վերանայվեն` Թուրքիայի հետ սերտ կապերը պահպանելու այլ ուղիներ դիտարկելու համար:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01