Այո, սա ավելի ցնցող լուր է, քան ասենք, եթե առավոտյան աշխատանքից ազատեին միանգամից չորս նախարարի: Այսպիսով, արեւմտյան լրատվամիջոցներն առավոտվանից «խոսում են» Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին: Սակայն այդ խոսակցություններն այլեւս ոչ մեկին չէին զարմացնում, քանի որ արդեն երկու տարի է, ինչ մի փոքր պարապ մնացած ցանկացած լրատվամիջոց որոշում է բաժանել եւ միացնել սիրված զույգին:
Այս ամենն ավելի լուրջ բնույթ կրեց, երբ շատ հայտնի պարբերականներ՝ անվանակոչելով TMZ-ին, սկսեցին հայտնել, որ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթն, իսկապես, ամուսնալուծվում են: Համաձայն լուրերի՝ բաժանման պատճառ հանդիսացել է ոչ թե կողմերից մեկի դավաճանությունը, այլ աստղային զույգի բնավորության գծերի անհամատեղելիությունը: Նշվում է նաեւ, որ Ջոլիին դուր չի գալիս այն, որ Փիթը վերջին շրջանում տարվել է ալկոհոլով, օգտագործում է մարիխունա, իսկ նրա բնավորության մեջ ակնհայտ ագրեսիա է նկատվում, ինչը դերասանուհին անթույլատրելի է համարում երեխաներիր հետ շփման մեջ:
«Ջոլին ու Փիթն, իսկապես, ամուսնալուծվում են»,-հաղորդել է դերասանուհու իրավաբան Ռոբերտ Օֆերը:
«Այս որոշումն ընդւնվել է հանուն ընտանեկան բարօրության: Անջելինան ոչ մի մեկնաբանություն չի տալու այս ամենի մասին եւ խնդրում է բոլորին հարգել իր անձնական կյանքի իրավունքը»,-ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Դերասանուհին ապահարզանի է դիմել երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, սակայն փաստաթղթերում այլ ամսաթիվ է նշված՝ սեպտեմբերի 15: Բացի դա՝ դերասանուհին ոչ մի ֆինանսական փոխհատուցում չի պահանջում Փիթից, ինչպես նաեւ չի արգելում նրան տեսակցել երեխաներին:
Հիշեցնենք, որ Ջոլին եւ Փիթը ծանոթացել են 2003 թ-ին՝ «Տեր եւ տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանման հրապարակում: Աստղային զույգը միասին ապրել է ավելի քան 10 տարի՝ դաստիարակելով 6 երեխաների, որոնցից երեքը որդեգրած են:
Տեղեկացնենք, որ իր հերթին Բրեդ Փիթը People-ին տված հարցազրույցում նշել է.
«Սա մեզ համար շատ բարդ պահ է: Հիմա մեզ համար ամենակարեւորը մեր երեխաների ապագան է: Մամուլին կխնդրեի այս ծանր շրջանում չանհանգստացնեին նրանց»:
15:12
11:07
10:36
10:06
09:47
09:33
08:09
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
09:47 20.10.25
10:36 20.10.25
10:06 20.10.25
08:09 20.10.25
09:33 20.10.25
11:07 20.10.25
15:12 20.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35