ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար, «Վալդայ» քննարկումների ակումբի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը կարծիք է հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ամենայն հավանականությամբ, կհաղթի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում:
«Եթե արտասովոր ոչինչ չպատահի, ապա, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը, ոչ այնքան վստահ, ինչպես նախորդ ընտրություններում, սակայն կհաղթի»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ընդգծել է Պրիտչինը:
«Նա միայն ձևականորեն է հրաժարական ներկայացնում վարչապետի պաշտոնից, քանի որ նա վերահսկում է օրենսդիր և գործադիր իշխանությունները»,- նշել է փորձագետը:
Նրա խոսքով՝ մրցակիցների դեմ Փաշինյանի առավելությունններից մեկը փողոցային ակցիաներ մոբիլիզացնելու և «փողոցի» հետ երկխոսություն վարելու կարողությունն է:
Սակայն վերլուծաբանը կարծում է, որ ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդեցություն ունենալ անսպասելի իրադարձությունները, որոնք կարող են ի հայտ գալ ինչպես Հայաստանի ներքին իրավիճակում, այնպես էլ հայ-ադրբեջանական ուղղությամբ: «Իրավիճակը բավականին լարված է: Բաքուն նույնպես բավականին կոշտ հայտարարություններ է անում, և այստեղ չի կարելի ասել, որ իրավիճակը կայուն է»,- եզրափակել է մասնագետը:
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին:
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44