Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է հոգեկան ֆունկցիաների խանգարման հետևանքով իր արարքների բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ գիտակցելու հնարավորությունից զրկված կնոջն աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՔԿ փոխանցմամբ, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 46-ամյա տղամարդը, օգտվելով 1973թ. ծնված կնոջ սոցիալ-տնտեսական ծանր և հոգեկան առողջության վիճակից, նրան համատեղ բնակվելու պատրվակով հրավիրել է իր վարձակալած բնակարան: Այնուհետև 2019թ. փետրվարից մինչև 2020թ. դեկտեմբերի վերջերն ընկած ժամանակահատվածում վերջինիս նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, պարտադրել է նրան Երևան քաղաքի տարբեր փողոցներում զբաղվել մուրացկանությամբ, որից հետո վերցրել է ամբողջ գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44