Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսուա-Քզավիե Բելամին Եվրոպական միությանը կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:
Պատգամավորն իր ելույթում նշել է, որ այցելել է Երևան ու տեսակցել Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված մի խումբ զինվորների:
«Ես այցելել եմ հայկական հիվանդանոց, որտեղ բուժվում են վերջին պատերազմում տուժածները և, հանդիպելով նրանց հետ հայացքներով, ես ամաչեցի, որ գալիս եմ Եվրոպայից: Զգացի ամոթ Էրդողանի գործողությունների դիմաց եվրոպական փոխզիջումներից, զգացի ամոթ Սիրիայում «Դայեշ»-ին հաղթելուց հետո դավաճանության մատնված քրդերի համար, զգացի ամոթ Լիբիայի քաղաքացիական բնակչության համար, զգացի ամոթ մեր հույն, կիպրոսցի, բուլղար եղբայրների համար, որոնց ինքնիշխանությունն անընդհատ վտանգվում է, Եվրոպայի եղբայր հայ ժողովրդի համար` մատնված միակողմանի ագրեսիայի և, ով ստիպված միայնակ է առերեսվել Էրդողանի ջիհադիստ վարձկանների, կասետային ռումբերի հետ»,- նշել է պատգամավորը:
Բելամին հավելել է, որ այցելել է նաև Եռաբլուր, որտեղ թաղված են հազարավոր երիտասարդներ, որոնք զոհվել են միայն նրա համար, որ Էրդողանը որոշել էր, որ բռնի ուժն ավելի լավ է, քան դիվանագիտությունը` իր շահերը պնդելու, առաջ մղելու համար:
«Դա մեծագույն հանցագործություն է, որը կատարվում է երկրի մի ղեկավարի կողմից, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ինչն արդեն պետք է ահազանգ լինի մեզ համար: Սա նաև սարսափելի նախադեպ է, քանի որ մենք առանց որևէ բառ ասելու, թույլ ենք տալիս, որ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն անպատժելիորեն խախտի միջազգային իրավունքը: Եվրոպան ունի գործելու բավական լծակներ` առաջինը դա կլիներ վերջապես պահանջել, որ բոլոր հայ ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Բաքվում, ազատ արձակվեն անհապաղ, որպեսզի վերջ դրվի այս ռազմական հանցագործությանը, եթե Եվրոպան ցանկանա, դա կարող է անել»,- ասել է Բելամին:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01