Հարավային Կորեայի միավորման նախարար Լի Ին Յոնը միջկորեական «Փհանմունչժոմի խաղաղության հռչակագրի» 3-րդ տարեդարձի առթիվ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությանը կոչ է արել կատարել հռչակագրով ստանձնած պարտավորությունները և վերսկսել բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Յոնհապ» գործակալությանը։
Նախարարն այս մասին հայտարարել է «Փհանմունչժոմի խաղաղության հռչակագրի» 3-րդ տարեդարձի առթիվ անցկացված միջոցառման ժամանակ։ Հռչակագիրն ընդունվել է Կորեական երկու պետությունների միջև բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում՝ 2018 թվականի ապրիլի 27-ին։ Լի Ին Յոնը շեշտել է, որ Հարավային Կորեան պատրաստ է վերսկսել բանակցությունները ԿԺԴՀ-ի հետ «ցանկացած հարցի շուրջ, ցանկացած պահի և ցանկացած վայրում»։
Նախարարը նշել է, որ միայն երկխոսության և համագործակցության միջոցով կկարողանան հասնել իսկական խաղաղության և հույս հայտնել, որ բանակցային գործընթացը շուտով կվերսկսվի։
Լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ հռչակագիրը ստորագրվել է 2018 թվականի ապրիլի 27-ին Փհանմունչժոմում ՝ ԱՄՆ-ի և Կորեայի Ժողովրդա–դեմոկրատական հանրապետության միջև կայացած առաջին գագաթնաժողովի արդյունքում։ Սակայն ավելի ուշ գործընթացը փակուղի է մտել՝ Հանոյում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի և Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալ Թրամփի միչև կայացած 2-րդ գագաթնաժողովի տապալումից հետո։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01