«ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ Աննա Հակոբյանի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նապագահի հրամանն անվավեր ճանաչելու պահանջը վարչական դատարանը բավարարել է։ Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ Դատալեքսից, Ա. Հակոբյանը դատարան էր դիմել 2019 թվականի մարտի 14-ին՝ պահանջելով զբաղեցրած պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ 14.01.2019թ. թիվ 11-Ա հրամանն անվավեր ճանաչել և կոմիտեին պարտավորեցնել վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում վերականգնել իր նախկին պաշտոնում։ Հայցվորը նաև պահանջել էր, որ դրա անհնարինության դեպքում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը պարտավորեցնել նշանակել իր մասնագիտական ունակություններին համապատասխան և իր նախկին պաշտոնին համարժեք այլ պաշտոնին, ինչպես նաև հօգուտ Աննա Հակոբյանին բռնագանձել նրա միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։
«Իսկ վերջում միշտ արդարությունն է հաղթում !!! 2 տարի առաջ, քաղաքական հայացքներովս և տվյալ ղեկավարությանն անհարմար հարցեր տալու իմ հանդգնությամբ պայմանավորված, ազատվեցի՝ Լենա Նազարյանի ամուսնու ղեկավարած Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմում զբաղեցրածս պաշտոնից: Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը բավարարեց հայցս՝ այն է անվավեր ճանաչել աշխատանքից ազատվելուս հրամանը, վերականգնել ինձ նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի համար: Լենա Նազարյան, ամուսնուդ կփոխանցես, որ ԵՍ ՃԻՇՏ ԷԻ, ԻՆՔԸ՝ ՍԽԱԼ»,- ֆեյսբուքյան իր էջում դատական գործի ելքի մասին տեղեկացրել է Աննա Հակոբյանը։ Դատարանի որոշումը հրապարակվել է երեկ՝ ապրիլի 27-ին։ Այն դեռ Դատական տեղեկատվական համակարգում առկա չէ։
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55