Ապրիլի 28-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին:
Փոխվարչապետի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ որպես խորհրդի համանախագահ հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության կողմից համատեղ ստեղծված առաջին և տեսակով միակ ազգային նորարարական կենտրոնն է, որի ստեղծումը հնարավոր է եղել Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ դառնալով ՄԱԶԾ-ի կողմից աշխարհի 60 երկրներում ստեղծած նմանատիպ նորարարական կենտրոնների օրինակելի նախատիպ։ Նա նկատել է, որ ԿԶՆ կենտրոնը դարձել է նորարարության ոլորտում կառավարության հիմնական գործընկերներից մեկը՝ արագ, ճկուն և նորարար մոտեցումներով արձագանքելով տարբեր մարտահրավերներին և, կորոնավիրուսային համավարակով և պատերազմով պայմանավորված, կառավարության վերաձևակերպված առաջնահերթություններին:
Տիգրան Ավինյանը շեշտել է, որ «Օրակարգ 2030»-ի շրջանակներում Հայաստանը՝ ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ ստանձնած հանձնառությամբ, պարտավորվել է կյանքի կոչել «Կայուն զարգացման 17 նպատակները» և, ըստ այդմ, Հայաստանի զարգացման տեսլականը, հիմնված ներառական և կայուն աճի, մարդկային կապիտալի համապարփակ զարգացման ու մարդակենտրոն մոտեցումների վրա, լիովին համահունչ է նշյալ հանձնառությանը:
Այս առումով փոխվարչապետի պաշտոնակատարը ելակետային է համարել ԿԶՆ նորարարական կենտրոնի դերակատարումը՝ որպես ԿԶՆ-ներին հասնելու գործընթացում հանգույց կառավարության, ՄԱԿ-ի, մասնավոր ոլորտի և ակադեմիայի միջև՝ հավելելով, որ կառավարությունը հակված է խրախուսել կենտրոնի կողմից նոր ծրագրերի իրականացման համար ֆինանսավորումը տարբեր կառույցների կողմից։
«Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Խորհրդի համանախագահ Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան, ՌԴ կառավարության և դեսպանատան, ինչպես նաև Ռուսաստան-ՄԱԶԾ նպատակային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ և այլն: Նիստի ժամանակ ամփոփվել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագիրը և ներկայացվել են դրա արդյունքները: Նիստի ավարտին քննարկվել են ծրագրի շարունակության հեռանկարները, ինչպես նաև ուրվագծվել հաջորդ քայլերը:
2018թ. օժանդակելով Հայաստանի՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու հանձնառության իրականացմանը՝ ԿԶՆ կենտրոնը ՀՀ կառավարությանն առաջարկել է նորարարական գործիքակազմ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության, առողջապահության, հարկային, շրջակա միջավայրի և այլն՝ աջակցելով փաստահենք քաղաքականությունների մշակմանը և ծառայությունների մատուցմանը։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01