Samsung խմբի մահացած ղեկավար Լի Հոն Հիի ժառանգները ավելի քան 12 տրիլիոն վոն (10.7 միլիարդ դոլար) ժառանգության հարկ կվճարեն, ինչն ամենամեծ նման վճարն է երկրի պատմության մեջ: Այս մասին հայտնել են Լիի ընտանիքի ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ընդ որում, նրանք չեն հայտնել, թե ինչպես են բաժանվելու ժառանգված բաժնետոմսերը, ինչն առանցքային պահ է Հարավային Կորեայի խոշորագույն կոնգլոմերատի սեփականության ձեւի փոփոխության մեջ:
Ժառանգները նաեւ հայտնել են, որ 1 տրիլիոն վոն (900 միլիոն դոլար) եւ մոտ 2 տրիլիոն վոն (1.8 միլիարդ դոլար) գնահատվող շուրջ 23000 արվեստի գործ կփոխանցեն վիրուսային վարակների դեմ պայքարին աջակցության եւ մանկական հազվագյուտ հիվանդությունների հետազոտությունների համար:
Լի Հոն Հիի ժառանգներն են նրա այրին, որդին եւ երկու դուստրերը: Կորեայի Հանրապետության ամենահարուստ մարդը մահացել էր անցած հոկտեմբերին՝ ավելի քան 25 տրիլիոն վոն արժողությամբ ակտիվներ եւ անշարժ գույք (22.5 միլիարդ դոլար) թողնելով:
Լի Հոն Հիի ընտանիքը հայտնել է ժառանգության հարկը մաս-մաս վճարելու մտադրության մասին. Մեկ վեցերորդ մասը կվճարվի մինչեւ ապրիլի վերջ, իսկ մնացած մասը՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում:
.
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01