Մենք ունենք կորոնավիրուսից պատվաստման մեծ ներուժ, բայց բախվում ենք մի խնդրի, որ այդ ներուժը պատշաճ չափերով չի իրականացվում, ինչը ռիսկեր է առաջացնում ոչ միայն առողջապահական, այլեւ տնտեսական: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետեւ ժամանակակից աշխարհում նաեւ տնտեսության համար, տնտեսական ակտիվության առումով կարեւոր գործոն է, թե երկրում բնակչության որ մասն է պատվաստված կորոնավիրուսից: Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում որպես ուղղություն գնահատվում են երկրները նաեւ այս չափանիշով»,-ասաց նա:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այսօր ՀՀ-ում պատվաստանյութերը հասանելի են, ստեղծված են բոլոր ենթակառուցվածքները, որ քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն. «Պատվաստանյութը հասանելիէ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Կարող եք ձեր ցանկացած պոլիկլինիկայում հերթագրվել եւ ստանալ պատվաստանյութը: Հաջորդ շաբաթվանից կունենանք նաեւ շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ մասում տեղակայված կլինեն եւ դա եւս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին: Ռիսկը պատվաստանյութից որեւէ ծանր կամ թեթեւկողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք կովիդուվ վարակվելու եւ դրա հետեւանքով ծանր, ցավոք նաեւ մահվան դեպքերի հետ»,-ասաց նախարարը:
Վարչապետի պաշտոնակատարը կորչ արեց կառավարության անդամներին առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել: Նա տեղեկացրեց, որ այսօր Հայաստանն ունի AstraZeneka, «Սպուտնիկ V» պատվաստանյութերը եւ առաջիկայում պատրաստվում են պատվաստանյութ ստանալ Չինաստանից:
Նա վստահեցրեց, որ եթե որևէ պատվաստանյութ վտանգ ներկայացնի քաղաքացիների կյանքին, Կառավարությունն այդ պատվաստանյութը չի ընդունի:
«Փոխվարչապետը և առողջապահության նախարարը երեկ «Аstrazeneca»–ով են պատվաստվել և, ինչպես տեսնում եք, նստած են, ներկա են և որևէ արտառոց բան նրանց հետ տեղի չի ունեցել»,- ասաց նա և նշեց, որ «Аstrazeneca»–ի շուրջ շատ շահարկումներ կան:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պատվաստումների դեմ, ցավոք սրտի, Հայաստանում շարժումներ են սկսվել և հասկանալի չէ, թե դրանք ինչ նպատակ ունեն:
«Այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Այսօր աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով: Ի դեպ, շատ շուտով ամբողջ աշխարհում որեւէ ճամփորդության համար պարտադիր կլինի պատվաստումը: Շատ կարեւոր է, որ խլացվեն այն բոլոր ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ: Բիզնեսին պետք է ներգրավել, որ պատվաստումները պատշաճ մակարդակով իրականացվեն, նաեւ զինված ուժերում պետք է իրականացվի պատվաստման գործընթաց, ընդհանրապես պետական մարմիններում: Մենք այդ առաջնոդրությունը պետք է ստանձնենք, որ բոլորը տեսնեն, որ բոլորս պատվաստված ենք եւ շարունակում ենք կենդանի մնալ»,-ընդգծեց Փաշինյանը:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01