Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել պարզեցնել արտասահմանում բնակվող ռուսներին ռուսական անձնագրերի տրամադրումը, քանի որ դա կարող է թույլ տալ ազդել այն երկրների քաղաքականության վրա, որտեղ ռուսական բնակչություն կա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք հաճախ թերագնահատում ենք ռուսական սփյուռքի ազդեցությունը: Պետք չէ օրինակ փնտրել: Թուրքիան. այնտեղ ապրում է շուրջ 120 հազար ռուս, նրանցից շատերը կանայք են, որոնք ժամանակին ամուսնացել են թուրքերի հետ: Եվ նրանք ազդեցիկ համայնք են ստեղծել այնտեղ ... Եվ այդ կանայք անընդհատ կապ են փնտրում Ռուսաստանի հետ: Նրանք նաև ինձ են դիմել»,-պատմել է Ժիրինովսկին:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը հիշեցրել է նաև Միացյալ Նահանգներում բնակվող հայկական մեծ սփյուռքի մասին: «Այն այնքան ազդեցիկ է, որ մի անգամ գործնականում առաջադրել է իր նախագահի թեկնածուին: Կոնգրեսում հայկական խումբ է գործում: Դա մի տեսակ ենթահանձնաժողով է, որում տարբեր տարիներին ընդգրկված է եղել ավելի քան 100 կոնգրեսական: Դրա անդամ է եղել նաև նախկին պետքարտուղար Ջոն Քերրին»,-հիշեցրել է քաղաքական գործիչը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, «ԱՄՆ-ում ռուսներն ավելի շատ են, քան հայերը»: «Ի՞նչն է խանգարում մեր հայրենակիցներին նույն ազդեցությունը գործադրել: Միգուցե ռուսներն ընդհանրապես այնտեղ ընտրեն իրենց նախագահին: Բայց դրա համար նրանք պետք է կապ ունենան իրենց հայրենիքի հետ, զգան մեր աջակցությունը: Իսկ մենք մերժում ենք նրանց, անձնագիր ստանալու համար նրանց նույն շարքում ենք դասում աշխատանքային միգրանտների հետ»,-ասել է Ժիրինովսկին:
Նա կարծում է, որ փաստաթղթերը պետք է ռուսներին տրամադրվեն «հենց հյուպատոսարանում, պատրաստվեն 2-3 շաբաթվա ընթացքում»:
«Իսկ եթե 1990-ականներին բոլոր խորհրդային անձնագրերն ավտոմատ փոխանակվեին ռուսականով, ապա այժմ աշխարհում կլիներ ոչ թե 145 միլիոն ՌԴ քաղաքացի, այլ 170 միլիոն և ավելի: Ուկրաինայի խնդիր չէր լինի, Բալթյան երկրներում չէր լինի ռուսաֆոբ քաղաքականություն, մենք ավելի ազդեցիկ կլինեինք աշխարհում», - կարծում է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01