Այսօր «Զարթոնք» կուսակցության հիմնադիր համագումարն էր, որի ընթացքում համահիմնադիր, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնեց՝ բոլորն էլ գիտեն, քաղաքական գործունեությունը բավականին բարդ գործընթաց է և միշտ էլ անշնորհակալ գործ:
«Այն մղումը, առիթը, որը մեզ ստիպել է հիմա այստեղ հավաքել և համախմբել մեր աջակիցներին այս գաղափարի շուրջ դա վտանգի զգացումն է և մենք զգում ենք վտանգը: Ամենասարսափելին այն է, որ պատերազմից հետո հասկացանք՝ մեր հասարակության մի զգալի մաս նույնիսկ այս պայմաններում չի զգում վտանգը»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Նա նաև նշեց՝ սնկի պես բացվում են կուսակցություններ և նաև «Զարթոնք» կուսակցությունը կշահարկվի այդ շարքերում, ու դա անլրջացնում է գործընթացը:
«Ես վստահ եմ՝ ստեղծված ու ստեղծվող կուսակցությունների մեծ մասը նույն վտանգի զգացումով, ինչ-որ բան իր երկրի համար անելու մղումով է առաջ գնում: Մենք հասկանում ենք, որ չպետք է դառնանք խոստում տվող և ոչինչ չանող հերթական կուսակցությունը, և մենք հասկանում ենք նաև, որ պետք է վաստակենք մեր ժողովրդի վստահությունը»,- նշեց փաստաբանների պալատի նախագահը:
Զոհրաբյանը նաև իր խոսքում նշեց պատճառները, թե ինչու է Հայաստանը գտնվում այս իրավիճակում և ինչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու համար:
«Մենք հեռացել ենք հոգևոր արժեքներից, այսինքն՝ մենք բոլորս հեռացել ենք Աստծո սահմանած արժեքներից, նյութականը դարձրել ենք ավելի կարևոր, քան հոգևորը և դրա արդյունքում կորցրել ենք մեր դիմադրողականությունը, եթե դու չես սնում հոգևոր մարմինը՝ նյութականը քեզ սկսում է իշխել և ուղղորդել»,- ընդգծեց նա:
Արա Զոհրաբյանը նաև անդրադարձավ կուսակցության անվանմանը և նշեց՝ պատահական չէ, որ օգտագործվել է ազգային և քրիստոնեական բառեր, քանի որ կուսակցության անդամները պատկերացնում են, որ այդ ուղղությամբ են քայլելու:
«Ուզում եմ նշել՝ շատ հաճախ մեր հասարակությունում ասում են՝ մենք առաջին ազգն ենք, որը ընդունել է քրիստոնեությունը, բայց նույն կենցաղավարության, կյանքի այլ ոլորտների մեջ արդյոք մենք ապրո՞ւմ ենք քրիստոնեական կյանքով, թե՞ եկեղեցի ենք գնում միայն որպես մշակութային օջախ»,- նշեց նա:
Արա Զոհրաբյանի նաև խոսեք թիմի անդամների մասին և ընդգծեց՝ թիմում ազատ մտածողներ են, որոնք հասկանում են՝ իրավունք և ազատություն հասկացությունները չպետք է խառնել ամենաթողության հետ:
«Մեկ մարդու ուրախություն, քեֆ անելու ազատությունը, ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ այլ անձի վիշտը, և մենք պետք է բարոյական սահմանափակումներով իրավունք և ազատություն ունենանք: Մենք պատկերացնում ենք, որ պետությունը պետք է սահմանի հայ մարդու բարոյական բացարձակ կերպարը և կրթական-մշակութային միջոցառումներով ազգաբնակչությանը տանի դեպի այդ կատարելատիպը»,- ասաց Արա Զոհրաբյանը:


09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44