Արցախում նախատեսվում է անտառային ծառատեսակների տնկարանի և 30-35 հեկտար տարածքով նոր անտառների հիմնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, որն օրերս աշխատանքային այցելությամբ Արցախում էր:
Նրա խոսքով՝ հանդիպումների արդյունքում, մասնավորապես Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Հայանտառ»-ի ղեկավարությունն արդեն ձեռնամուխ է եղել տնկարանի հիմնմանը:
«Այստեղ նաև կունենանք 500 քառակուսի մետր տարածքով ջերմոցային տնտեսություն՝ փակ արմատական համակարգով տնկիներ ունենալու համար: Դրանց կպչունակությունը բարձր է՝ մոտ 80-90 տոկոս»,-նշեց Պետրոսյանը:
Բացի այդ, «Արցախանտառ»-ի հետ պայմանավորվածություն է արձանագրվել՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում, 100 հազար անտառային ծառատեսակների տնկիների նվիրաբերման վերաբերյալ, որպեսզի Արցախում հավելյալ 30-35 հեկտար նոր անտառտարածքներ հիմնվեն:
«Առաջիկայում արցախցի մասնագետները «Հայանտառ»-ի գրասենյակում կմասնակցեն խորհրդատվական ու վերապատրաստման աշխատանքների՝ տնկարանը հիմնելու և 100 հազար ծառերի տնկարկին լիարժեք պատրաստվելու համար»,-ասաց Պետրոսյանը:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանի խոսքով՝ նոր անտառների հիմնումը նախատեսվում է մասնավորապես Մարտակերտի շրջանում:Նրա հաղորդմամբ՝ գործընթացն առայժմ համապատասխան տարածքի ուսումնասիրման ու գույքագրման փուլում է:
Ցուգունյանի տեղեկացմամբ՝ ի սկզբանե նախատեսվող 1 հեկտար տնկարանի փոխարեն կհիմնվի 0.5 հա՝ Արցախում ջրային ցանցի անցկացման խնդրով պայմանավորված:
Միաժամանակ՝ «Հայանտառ»-ը մեթոդական ու մասնագիտական աջակցություն կցուցաբերի «Արցախանտառ»-ի գործընկերներին՝ անտառների կառավարման, վերականգնման ու պահպանման գործընթացների արդյունավետությունը առավել բարձրացնելու նպատակով:
Անդրադառնալով ՝ Սարսանգի ջրամբարում Իշխան տեսակի մանրաձուկ բաց թողնելու նախաձեռնությանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը մանրամասնեց, որ ծրագրի նպատակը՝ նախևառաջ Արցախի վերականգնման գործընթացների տրամաբանության, ինչպես նաև Սևանի ձկնապաշարների վերականգնման և իշխանի պոպուլյացիայի զարգացման շրջանակներում է:
Ծրագրի համաձայն՝ Սարսանգի ջրամբարում շուրջ 40 հազար ծիածանափայլ իշխանի մանրաձուկ է բաց թողնվել:
Ըստ Ռոմանոս Պետրոսյանի՝ Սարսանգում առաջին անգամ է իշխանաձկան պոպուլյացիա բաց թողնվում: Շրջակա միջավայրի պահպանության պատասխանատու գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ իշխանի մանրաձկները Սարսանգի միկրոպլանկտոնային և ջրի ջերմաստիճանի նպաստավոր շրջանում են բաց թողնվել: Նա համոզմունք հայտնեց, որ 1-1,5 տարի հետո, Սարսանգում իշխանաձկան բավականին մեծ պոպուլյացիա է լինելու:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01