ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտվել է պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից կատարված յուրացման և վատնման դեպքեր: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: «ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր մտերիմ Հ.Խ-ին, նրա կնոջը՝ Ա.Բ-ին, նրա եղբորը՝ Ա.Դ-ին, իր ծանոթներ Վ.Բ-ին և Ֆ. Բ-ին 2019 թվականի հոկտեմբեր ամսից ընդունել է աշխատանքի կազմակերպության տարբեր հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով նրանց կողմից 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ մեկ միասնական դիտավորությամբ, յուրաքանչյուր տարի հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է կազմակերպության հաստիքացուցակները, որոնցում այդ անձինք ձևակերպված են եղել որպես կազմակերպության աշխատողներ: Արդյունքում կազմակերպության բյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձի գումարներ նշված անձանց անվամբ անհիմն դուրս է գրվել շուրջ 9.200.000 ՀՀ դրամ գումար. այդ կերպ Կ.Հ-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ նշված գումարը։ Բացի այդ, նույն պաշտոնատար անձ Կ.Հ-ն առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման, կազմակերպության տարածքում գտնվող երկհարկանի շինության շուրջ 250 քմ մակերեսով տարածքը 2019 թվականի հոկտեմբերին, ամսական 80.000 ՀՀ դրամ վարձավճարով, տրամադրել է Վ.Բ-ին և Ֆ.Բ-ին՝ կահույքի արտադրություն կազմակերպելու համար, որի դիմաց վերջիններս 2019 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Կ.Հ-ին վճարել են պայմանավորված գումարը, որը նա չի մուտքագրել կազմակերպության դրամարկղ և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի՝ շուրջ 1.400.000 ՀՀ դրամ գումարը։ Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում և խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է ԱԱԾ հայտարարության մեջ:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01