Վերջին տարիներին խաթարված Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների իշխանությունների կողմից դրական ազդակներ են նկատվում: Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) ընդունվել է Թուրքիայի մեջլիսի և Եգիպտոսի ներկայացուցիչների պալատի միջև միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ միջնորդությունը: Ermenihaber-ի հաղորդմամբ, Եգիպտոսի հետ բարեկամական խումբ ձևավորելու համար առաջարկը մեջլիս էր ներկայացվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կողմից: Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին: 2013թ. ի վեր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով: 2021թ. մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթում նշել էր Եգիպտոսի հետ տարբեր խողովակներով բանակցություններ վարելու մասին: Իսկ ապրիլի 10-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և եգիպտացի իր գործընկերոջ Սամիհ Շյուքրյույի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել: Եգիպտոսը պատրաստակամություն էր հայտնել Թուրքիայի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերություններ հաստատել, ինչպես նաև սկսել երկխոսություն, որից կշահեն երկու կողմերն էլ: Օրեր անց Չավուշօղլուն անդրադառնալով երկկողմ հարաբերությունների թեմային ասել էր, որ Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայից պատվիրակություն է հրավիրել: Նրա փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Եգիպտոս կմեկնի մայիսի սկզբին, ավելի ուշ ինքը հանդիպում կունենա եգիպտոսցի իր գործընկերոջ՝ Սեմիհ Շյուքրյուի հետ, որի ընթացքում կքննարկեն արտակարգ և լիազոր դեսպանների նշանակումը և երկկողմ մի շարք հարցեր:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01