Պենտագոնը պատրաստվում է Թալիբանի հնարավոր հարձակումներին ԱՄՆ զորքերի եւ կոալիցիոն ուժերի վրա Աֆղանստանից դուրս գալու գործընթացում, ինչը բարդացնում է Ամերիկայի ամենաերկար պատերազմի դադարեցման հեռանկարները, հայտնում է AP-ն: «Մենք պետք է ենթադրենք, որ այդ (զորքերի) դուրսբերումը դիմադրության կբախվի»,- հայտարարել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին` բացատրելով, թե ինչու է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը որոշում կայացրել ավիակիրը պահել Մերձավոր Արեւելքում եւ, որպես նախազգուշական միջոց, առնվազն չորս B-52 ռմբակոծիչ տեղակայել տարածաշրջանում: «Մեր կողմից անպատասխանատու կլիներ ենթադրել, որ այդ ուժերի կրճատումը եւ դուրսբերումը` ինչպես ամերիկյան, այնպես էլ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների, թալիբների հարձակման չի ենթարկվի»,- հավելել է Քիրբին: Շտաբի միացյալ պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլին հայտարարել է, որ դուրսբերումը «դժվար եւ ռիսկային»: Հիշեցնենք, որ Թալիբանի եւ Թրամփի վարչակազմի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն, ամերիկյան եւ այլ օտարերկրյա ուժերը պետք է լքեին Աֆղանստանը մինչեւ մայիսի 1-ը: Այս համաձայնագրի շրջանակներում թալիբները դադարեցրին հարձակումներն ամերիկյան զորքերի վրա, սակայն հայտարարեցին, որ համաձայնագրի խախտում կհամարեն, եթե մինչ այդ օրը զորքերը դուրս չբերվեն: Նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ զորքերը դուրս կբերվեն մինչեւ սեպտեմեբրի 11-ը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01