ARM | RUS |

Երբ Կ․Կարապետյանը համաձայնեց փոխարինել ինձ, նա ևս երևի չէր կարծում, որ այդ շարժումը մեր բոլորի դեմ է․ Սերժ Սարգսյան

30.04.21 | 22:52

30 Ինձ համար այլեւս իմաստ չուներ մնալ իշխանության մեջ, որովհետեւ իշխանությունում մնալու նպատակը բոլորովին այլ էր։ Այս մասին կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան զրուցակցի այն դիտարկման, որ 2018-ի ապրիլյան օրերին Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը կհանգեցներ շարժման մարելուն։

«Բոլոր դեպքերում ես որոշման մասնակից եմ եղել, եւ՝ այո, այդպես ավելի ճիշտ կլինի, կարծելով, որ այդ դեպքում Կարեն Կարապետյանի դիրքերը կլինեին ավելի կայուն», ասել է նա։ Ես կարող էի առաջարկել անցկացնել խորհրդարանական նոր ընտրություններ, ի պատասխան հրաժարականից բացի այլ լուծումների օրակարգում լինելու մասին հարցին՝ ասել է Սերժ Սարգսյանը, ապա ավելացրել․ «Կարող էի նաեւ հրաժարական չտալ, դրանք լուծումներ են, չէ՞։ Բայց ես դրանցից ոչ մեկին չգնացի, որովհետեւ ինձ համար այլեւս անհնարին էր թվում այն առաքելությունը, որ ես պետք է ունենայի վարչապետի պաշտոնում»։

«Ինչո՞ւ ի սկզբանե չառաջարկեցիք Կարեն Կարապետյանի թեկնածությունը, այլ գնացիք 3-րդ ժամկետին, գուցե մտածում էիք, որ Ռուսաստանի ազդեցությունը կմեծանա այդ դեպքում» հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նշել է․ «Խոսակցություններ շատ կարող են լինել, բնականաբար, տեղի են ունեցել խոշոր իրադարձություններ, որոնք ծանր հետեւանքներ են ունեցել Հայաստանի համար, իհարկե, նկատի ունեմ նաեւ Արցախի Հանրապետությունը։ Բայց այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։ Երբ ես Կարեն Կարապետյանին 2016 առաջարկեցի ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, իրեն ասել եմ, որ եթե այդ պաշտոնում իրեն լավ դրսեւորի, իմ համոզմամբ, պետք է հանդիսանա իմ իրավահաջորդը՝ առանց ժամկետ նշելու։ Լավ արդյունքներ կային, 2017-ին այդ արդյունքները շատ ավելի տեսանելի էին։ 2017-ին տեղի ունեցան ընտրություններ, մենք հաջողություն ունեցանք եւ շարունակեցինք աշխատել։ 2018-ին լրանում էր նախագահական ժամկետը եւ պետք էր որոշում կայացնել։ Առաջին խոսակցությունը մենք ունեցել ենք 2017-ի կամ ամռան վերջին կամ աշնան սկզբին, շատ պարզ, անկեղծ խոսակցություն էր։ Մենք քայլում էինք կառավարական ամառանոցում, ես Կարեն Կարապետյանին ասացի հետեւյալը, Կարեն, արդեն որոշում ընդունելու պահն է, շուտով նախագահի իմ լիազորություններն ավարտվում են, պատրաստ ե՞ս ստանձնել վարչապետի պարտականությունները, նա ասաց՝ իսկ դուք ի՞նչ եք կարծում, ասացի՝ ես համոզված եմ, որ եթե փոխվեն գլխավոր բանակցողները, համանախագահները կարող են փորձել այլ տարբերակներ առաջարկել, մենք 10 տարի աշխատել ենք եւ համանախագահների դիրքորոշումները չեն տարբերվել մերինից, մենք եղել ենք կառուցողական կողմը, Ադրբեջանը՝ ապակառուցողական, մեր քաղաքականության արդյունքում է դա եղել։ Ասացի՝ ես կարծում եմ, որ եթե քեզ որեւէ կերպ չի նեղացնի, մենք որոշ սահմանափակ ժամանակ աշխատենք այսպես՝ ես վարչապետի պաշտոնում, դու՝ փոխվարչապետի, զբաղվելու ես տնտեսության խնդիրներով, իմ կողմից նվազ միջամտությամբ, ես փորձեմ իմ ասած իմ խնդիրները բերել այնպիսի ռելսերի վրա, որ հետո չունենանք մեծ պրոբլեմներ։ Ասաց՝ միանշանակ այդպես ճիշտ կլինի», պատմել է Սերժ Սարգսյանը։ Հրաժարականից հետո ինչի մասին են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը եւ ինչու Կարապետյանը չօգտագործեց իր լիազորությունները, այս հարցերին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է, որ ստվերային հանդիպումների ու պայմանավորվածությունների մասին տարաբնույթ վարկածներն ու խոսակցությունները բամբասանքներ են եւ ինքը այդպիսի հանդիպման մասին որեւէ տեղեկություն չունի։ «Ես տեղյակ եմ մեկ հանդիպումից, որ տեղի է ունեցել Երեւանում, քննչական ժամանակավոր մեկուսարանում եւ ես ճիշտ չեմ համարում համարում հրապարակավ ասել այն, ինչը Կարեն Կարապետյանն ինձ է ասել, վստահ եմ, որ ինչ-որ մի պահի Կարեն Կարապետյանը այդ մասին կխոսի։ Հիմա թե ինչու Կարեն Կարապետյանը չստանձնեց այդ լիազորությունները, կարծում եմ՝ նույն տրամաբանությամբ, ինչը որ ես չարեցի, եւ այդ հանդիպումը տեղի է ունեցել իմ հրաժարականի օրը, երբ որ ես ունեի, իմ կարծիքով, վերջնական տեքստ, առանց բացատրելու, թե ինչ է նշանակում «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը, իմ հրաժարականի տեքստը, բնականաբար, ցույց եմ տվել Կարեն Կարապետյանին, ես իրեն հարցրել եմ՝ պատրա՞ստ ես ստանձնել պարտականությունները, ինքն ասել է՝ այո, ինչը ես բարձր եմ գնահատել։ Նա նայեց հրաժարականի տեքստը եւ խնդրեց, առաջարկեց հանել մեկ նախադասություն եւ մեկ պարբերություն, ես գրել էի՝ «փողոցի շարժումն ինձ դեմ է, ես կատարում եմ ձեր պահանջը», դրանից հետո կար այսպիսի նախադասություն․ «Ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ ձեռք բերված երկխոսելու պայմանավորվածությունը», այնուհետեւ շարունակել եմ․ «Կարեն Կարապետյանը լավ առաջնորդ է, նա մեկն է ձեզանից, սիրելի ցուցարարներ եւ սիրելի ոչ ցուցարարներ, նա մարմնավորումն է փորձի եւ ապագայի, օգնե՛ք նրան»։ Եվ քանի որ ինքը պետք է ինձ փոխարիներ եւ ցանկություն չուներ, որ սա լիներ իմ հրաժարականի տեքստում, ես հանեցի այդ նախադասությունն ու պարբերությունը։ Այնուհետեւ մենք գնացինք խորհրդակցության, որտեղից Կարեն Կարապետյանը գնաց այդ հանդիպմանը։ Միգուցե սխալվում եմ, բայց երեւի կարծում էր, որ իմ բարի խոսքը մարդկանց շրջանում կարող էր իր անձի նկատմամբ բացասական վերաբերմունք ձեւավորել, քանի որ իմ նկատմամբ կար այդպիսի վերաբերմունք։ Բայց դա ընդամենը իմ ենթադրությունն է։ Որովհետեւ, եթե ուղիղ ասեմ, ինձ համար նշանակություն չուներ՝ կմնան այդ նախադասությունները, թե՝ ոչ, ուղղակի մի տեսակ բարեմաղթանք էր Կարեն Կարապետյանին։ Իսկ բամբասանքներին ես չեմ հավատում, ես Կարեն Կարապետյանին վաղուց եմ ճանաչում, համատեղ աշխատանքի ընթացքում նա իրեն դրսեւորել է որպես կարգին մարդ, իսկ կարգին մարդը չէր կարող այդպիսի բաներ անել։ Նրա նշանակման օրից ինչ-որ շրջանակներ փորձում էին մեր միջեւ անհասկացողության մթնոլորտ ստեղծել, մինչեւ հիմա էլ դա շարունակվում է։ Իմ հարցազրույցից հետո, որտեղ ես ասել էի, թե իշխանությունը փոխանցել եմ Կարեն Կարապետյանին, շատերը սկսեցին մեկնաբանել, թե այս իշխանափոխությունը ես «գցում եմ Կարեն Կարապետյանի գրպանը»։ Ոչ, բոլորովին ոչ: Ինձ համար շատ պարզ և հասկանալի էր` մի բան էր, երբ իմ հրաժարականից անմիջապես հետո խորհրդարանում ընտրվեր Կարեն Կարապետյանը, միգուցե, չէր լինի Հայաստանում այսպիսի իշխանափոխություն, թեև ես կասկածում եմ դրանում, բայց մի ուրիշ բան է, երբ որ դու հրաժարական ես տալիս փողոցի ճնշման արդյունքում և իշխանությունը փոխանցում ես մեկ ուրիշին, այսինքն՝ Կարեն Կարապետյանին: Եվ նա էլ ուներ այն նույն պրոբլեմները, այն նույն մտավախությունները, ինչպիսի մտավախություններ ես ունեի: Այսինքն՝ ո՞րն էր այն գործողությունը, որ պետք է հանդարտություն բերեր փողոցին: Եվ շատ ակնհայտ է, որ պարզվեց՝ այդ փողոցի շարժումը, ինչպես ասում են, միայն իմ դեմ չէր՝ մեր իշխանության դեմ էր ամբողջական: Հիշո՞ւմ եք չէ, դրանից հետո, որ նա հնչեցրեց՝ եթե ես չդառնամ վարչապետ, ապա Հայաստանը վարչապետ չի ունենա։ Երբ Կարեն Կարապետյանը համաձայնեց փոխարինել ինձ, նա ևս երևի չէր կարծում, որ այդ ամբողջ շարժումը մեր բոլորի դեմ է:», ասել է Սերժ Սարգսյանը։


Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած...

09:45

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

09:02

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի...

00:00

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է. Վահե Հովհաննիսյան

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական-...

00:00

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44