«Հայրենիք» կուսակցությունը հայտարարեց հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ՀՀԿ-ի հետ քաղաքական դաշինք կազմելու գործընթացի մասին։ Ասուլիսում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ Նա ընթերցեց կուսակցության խորհրդի որոշումը.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները, Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը, Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ, Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար, Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի՝ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝ Մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը: Արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է՝ համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը»։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44