Այսօր՝ մայիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 37-ամյա Վաղինակ Թադևոսյանը իր վարած «Յոթունք» մակնիշի ավտոբուսով Կասյան 1 հասցեի դիմաց՝ Բարեկամության էստակադայի սկզբնամաասում, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան տղամարդ հետիոտնի: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, որտեղից օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բժիշկների 011 հերթապահ խումբը և բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Փաստի առթիվ Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոբուսը, որը սպասարկում է Երևան-Աբովյան թիվ 259 երթուղին, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01