Միացյալ Նահանգների նկատմամբ վերաբերմունքն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պաշտոնակալությունից հետո գրեթե 100 օրվա ընթացքում բարելավվել է երկրների մեծ մասում: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որը հրապարակել է Morning Consult ընկերությունը: Իրենց հետազոտության մեջ ընկերության աշխատակիցները հարցման են ենթարկել 14 երկների չափահաս բնակիչների, և դրանցից 12-ում ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմուքը Բայդենի գալուց հետո փոխվել է դեպի լավը, ամբողջությամբ վերցված ցուցանիշն աճել է 9 տոկոսային կետով: Քաղաքական փոփոխություններն ամենից լավ ընկալել են Գերմանիայում, որտեղ ԱՄՆ-ի կերպարը նոր վարչակազմի աշխատանքի երեք ամսում բարելավվել է 47 տոկոսային կետով: Ռուսաստանում, չնայած երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանը, ԱՄՆ-ի կերպարը Բայդենի վարչակազմի օրոք ՌԴ-ի բնակիչների մոտ փոքր-ինչ բարելավվել է. հունվարի 20-ից ի վեր այն հարցվողների տոկոսն, ովքեր բարեհաճ են վերաբերվում Միացյալ Նահանգների նկատմամբ, 40 տոկոսից ավելացել է մինչև 43 տոկոս: ԱՄՆ-ի հասարակական ընկալման մեջ ամենաբացասական փոփոխությունները տեղի են ունեցել Չինաստանում, որտեղ Բայդենի վարչակազմի գալուց հետո երկրի նկատմամբ վերաբերմունքը վատթարացել է 13 տոկոսային կետով: Ամբողջությամբ վերցված ՉԺՀ-ի բնակիչների 74 տոկոսն ԱՄՆ-ն ընկալում են բացասաբար, 9 տոկոսը որոշակի կարծիք չունի ևսոսկ 17 տոկոսն է դրական վերաբերվում երկրի նկատմամբ: Հնդկաստանում ԱՄՆ-ի նկատմամբ լավ է վերաբերվում հարցման մասնակիցների 79 տոկոսը, նրանք փոքր-ինչ ավելի լավ լոյալություն են ցուցաբերել, քան հենց ԱՄՆ-ի բնակիչները. իրենց երկրում փոփոխություններին դրականորեն է վերաբերվում հարցման մասնակիցների 78 տոկոսը: Հարցմանը, որը կատարվել է ապրիլի 16-ից մինչև 25-ը, մասնակցություն է ունեցել հետազոտության մեջ ընդգրկված յուրաքանչյուր երկրի առնվազն 1 100 բնակիչ: Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Բայդենի պաշտոնակալությունը կայացավ հունվարի 20-ին: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի պաշտոնում նրա աշխատանքի հարյուրերորդ օրը համընկնում է ապրիլի 29-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01