Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտության ընթացքում տուժած Ղրղզստանի բնակիչների թիվը հասել է 183-ի, երկուշաբթի Բիշքեկում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է հանրապետության առողջապահության եւ սոցիալական զարգացման փոխնախարար Ալիզա Սոլթոնբեկովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Վիրավորվել է ընդհանեւր 183 մարդ, նրանցից 34-ը մահացել է»,- ասել է նա: Ավելի ուշ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հակամարտության արդյունքում զոհվածների թիվը հասել է 35-ի: Փոխնախարարի տվյալներով՝ հանրապետությունում շարունակվում է օգնության հավաքումը բախումների ընթացքում տուժած հայրենակիցների համար: «Մենք երախտապարտ ենք այն հոգատար քաղաքացիներին եւ կամավորներին, ովքեր օգնեցին հավաքել եւ տուժած տարածքներ հասցնել մարդասիրական օգնությունը»,- ասե է Սոլթոնբեկովան: Նա հավաստիացրել է, որ Ղրղըզստանի բնակիչները, ովքեր աստիճանաբար տարհանվել են հակամարտության գոտուց, վերադառնում են տուն: Իրավիճակը Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանին գտնվող «Գոլովնոյ» ջրաբաշխիչի տարածքում, որը կողմերից յուրաքանչյուրն իրենն է համարում, սրվել էր ապրիլի 28-ին, երբ երկու երկրների սահմանամերձ գյուղերի բնակիչների միջեւ կոնֆլիկտ էր սկսվել: Ապրիլի 29-ին զինված բախում էր տեղի ունեցել Ղրղըզստանի եւ Տաջիկստանի զինծառայողների միջեւ: Բիշքեկում հայտարարել էին, որ բախումների ընթացքում տաջիկ զինծառայողները գնդացիրներ, ականանետեր եւ «Մի -24» մարտական ուղղաթիռներ են կիրառել: Նույն օրը երեկոյան կողմերը պայմանավորվել են զինադադարի եւ զորամիավորումների դուրսբերման մասին իրենց մշտական տեղակայման վայրեր, սակայն կրակահերթերի փոխանակումը որոշ տեղերում պարբերաբար շարունակվում էր մինչեւ մայիսի 1-ը: Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ սպանվածների ու վիրավորների հիմնական մասը քաղաքացիական անձինք են: Հանրապետությունում բախումների ընթացքում այրվել կամ ավերվել է ավելի քան հարյուր կառույց, այդ թվում՝ երկու դպրոց, երեք սահմանապահ կետ, մանկապարտեզ, հրշեջ կայան, ոստիկանության բաժանմունքի շենք, ինչպես նաեւ 78 մեկ հարկանի բնակելի տուն: Հակամարտության գոտուց տարհանվել էր ընդհանեւր 33.000 խաղաղ բնակիչ:
18:36
18:13
18:02
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
16:09 07.08.25
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
16:28 07.08.25
17:52 07.08.25
17:09 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03