ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ապրիլի 29-ին եռօրյա այցով մեկնել էր Արցախ. նույն օրը ՀՅԴ Արցախի կառույց անդամների հետ տեղի ունեցած ընկերային հանդիպմանը քննարկվել է Արցախում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, առկա մարտահրավերները, Արցախի և Հայաստանի ներքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այս մասին տեղեկանում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:
Արցախի երիտասարդների հետ կայացած հանդիպմանը Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքները, ներկա ժամանակաշրջանի առաջնահերթություններն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ջանքերը, պատասխանել երիտասարդների հարցերին։
Ապրիլի 30-ին ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի միջև:
Նախագահների հետ կայացած համատեղ հանդիպմանը քննարկվել են պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նոր մարտահրավերների հաղթահարմանը միտված համայն հայության ներուժի կենտրոնացման նախաձեռնությունները: Մտքեր են փոխանակվել նաև արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական ու սոցիալական խնդիրների շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին․ քննարկվել են արտաքին ճակատում տարվող աշխատանքները և այդ ուղղությամբ ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների և Հայ դատի գրասենյակների հետ համադրված գործողությունների իրականացումը։
Նույն օրը Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու Դավիթ Իշխանյանը հանդիպել են Արցախի խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերի ղեկավարների՝ «Արցախի Ժողովրդավարական Կուսակցության» նախագահ Աշոտ Ղուլյանի և «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Մայիսի 1-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ մասնակցել է Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան N6 դպրոցում կազմակերպված ՀՅԴ պատանեկան վերջին ճամբարի փակման արարողությանը: Իր ելույթում Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ թեև պատանիները ճաշակել են պատերազմի բոլոր դառնությունները, բայց այդ ողբերգությունը ոչ թե պետք է հուսահատեցնի և սերմանի պարտվողական հոգեբանություն, այլ վերածվի հավելյալ վճռականության՝ կերտելու հայության մեծ երազանքը:
Ավարտելով հանդիպումները՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամների հետ ամփոփել է այցի արդյունքներն ու նոր մարտահրավերներին դիմակայելուն միտված անելիքները։
18:36
18:13
18:02
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
16:09 07.08.25
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
16:28 07.08.25
17:52 07.08.25
17:09 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03