Մյանմարում ռազմական իշխանության դեմ ընթացող բողոքի ակցիաների ընթացքում վերջին օրերին անվտանգության ուժերի կողմից արձակված կրակի հետևանքով սպանվել է առնվազն 8 մարդ, հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը։
Կիրակի հազարավոր մարդիկ միացել են Մյանմարում ընթացող բողոքի ակցիաներին՝ կոչ անելով Մյանմարում հեղափոխություն իրականացնել։
ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ երկրի հյուսիսային և արևելյան շրջաններում ակտիվացել են նաև էթնիկ զինված խմբերի հետ երկարմյա հակամարտությունները, որի հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիներ են տեղահանվել։
Զինվորականները բողոքի ակցիաներին ի պատասխան ձերբակալել են ցուցարարների՝ անտեսելով ՄԱԿ-ի և հարևան պետությունների՝ բռնությունը դադարեցնելու կոչերը։
Քաղբանտարկյալների աջակցության ասոցիացիան (AAPP), որն իրավիճակի մոնիթորինգ է իրականացնում, նշել է, որ հեղաշրջումից ի վեր անվտանգության ուժերը սպանել են առնվազն 765 ցուցարարի։ Զինվորականները սակայն, որոնք Քաղբանտարկյալների աջակցության ասոցիացիան անվանում են անօրինական կազմակերպություն, խոստովանել են, որ սպանվել է 258 ցուցարար, 17 ոստիկան և 7 զինվոր։
Ի աջակցություն ռազմական հեղաշրջման կազմակերպիչների դեմ ցույցերի՝ բողոքի հավաքներ են անցկացվել նաև Մյանմարի սահմաններից դուրս։
«Ցնցենք աշխարհը Մյանմարի ժողովրդի միասնության ձայնով», - ասվում է կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։
Հավաքներ են անցկացվել տարբեր քաղաքաներում, այդ թվում՝ Լոնդոնում, որտեղ ելույթ է ունեցել հոնկոնգցի աքսորված քաղաքական գործիչ Նաթան Լոուն։
«Մենք պետք է մոբիլիզացնենք մեր համընդհանուր համակարգը՝ բռնակալներին պատժելու և ժողովրդին սպանելուց հետ պահելու համար։ Մեզ պետք է կառավարություն, որը ծառայում է ժողովրդին՝ նրանց ահաբեկելու փոխարեն: Մեզ պետք են առաջնորդներ, որոնք մեզ առաջնորդում են՝ չխնդրելով խոնարհվել նրանց առաջ», - ասել է Նաթան Լոուն։
Աղբյուրը հավելում է, որ Հռոմում Ֆրանցիսկոս Պապն աղոթել է Մյանմարի՝ «խաղաղության, հաշտության ճանապարհով անցնելու համար»։
Հիշեցնենք, որ փետրվարին Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01