Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանըմայիսի 3-ին հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամմադ Սալեհի և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում է եղել նաև Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեհան Հաննա Այուբը: Ողջունելով հյուրերին՝ Արա Այվազյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանականների նման ներկայացուցչական պատվիրակության այցը նոր էջ է բացելու դարավոր բարեկամության ավանդույթներով միահյուսված հայ-իրաքյան հարաբերություններում: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են հայ-իրաքյան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք ընդգծելով խորհրդարանական ձևաչափով համագործակցության կարևորությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ամրապնդման գործում: Այս համատեքստում բարձր է գնահատվել իրաքահայ համայնքի դերը՝ որպես միջպետական բարեկամության զարգացման ամուր օղակ: Մտքեր են փոխանակվել մերձավորարևելյան տարածաշրջանում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Իրաքի խորհրդարանականները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի՝ հարևան տարածաշրջաններ անկայունություն սերմանելու և արտահանելու քաղաքականության առնչությամբ:
18:36
18:13
18:02
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
16:09 07.08.25
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
16:28 07.08.25
17:52 07.08.25
17:09 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03