ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Թելագրամի իր ալիքում շարունակում է անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Նա գրում է. «Ազգային ժողովի ընտրություններից առաջ անհրաժեշտ է կատարել մեկ կարևոր արձանագրում. Նիկոլի ռեժիմի բոլոր երեք տարիների ընթացքում միայն իրավապահ մարմինների մեքենան էր աշխատում անխափան՝ ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, քննչականները, դատախազությունը: Միայն երեք տարվա ընթացքում հարուցված քրեական գործերի քանակն արդեն ինքնին լուրջ ցուցանիշ է: Այդ գործերի մեծամասնությունը կոնկրետ մարդկանց վրա ճնշման գործիք է՝ վախի և անընդհատ կախվածության մեջ պահելու և շանտաժի ենթարկելու համար: Քանի գործ է բացվել ու փակվել, որի մասին հասարակությունը չգիտի, որոնք դարձել են ներքին, անտեսանելի համաձայնությունների արդյունք: Քանի՞ գործ չի հարուցվել Նիկոլի կողմնակիցների դեմ, միայն այն բանի համար, որ շեֆը դրա կարիքը չունի: Ի դեպ այսօր ականատեսն ենք մեկ նոր քրեական գործի՝ երկրի նախագահի դեմ: Անթիվ գործեր են հարուցվում քաղաքական պատճառներով: Սա տխուր ռեկորդ է Նիկոլի և նրա թիմի համար: Այս գործերի որակի մասին խոսելն ավելորդ է: Մարտի 1-ի գործը նրա արդարադատության համակարգի ամենամեծ ձախողումն էր: Մի գործ, որի պատճառով ամբողջ համակարգը դեֆորմացվեց: Այս տարիների ընթացքում Նիկոլը մեծ թվով քննիչներ, դատախազներ, օպերատիվ աշխատակիցներ, օգնականներ և դատավորներ մեղսակից դարձրեց իր անօրինական նկրտումների: Հաճախ եմ լսում խոսակցություններ այն մասին, թե ինչ է պատահելու նրանց հետ, ովքեր այդքան անձնուրաց են ծառայել Նիկոլին: Դրանք ավելի սրվեցին, երբ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո շատերը սկսեցին ընկալվել որպես Նիկոլի կապիտուլյացիայի գործընթացի մասնակիցներ: Բարդ հարց` պատվի և արժանապատվության մասին ժամանակակից հայկական պատկերացումների տեսանկյունից: Իրավունքի և մասնագիտական հարաբերությունների տեսանկյունից հեշտությամբ լուծվող խնդիր: Բայց որքան էլ տարօրինակ է, պատասխանն ինքնին կգա առաջիկա ընտրարշավի ընթացքում: Եթե այդ նույն մարդիկ (ոստիկաններ, օպերատիվ աշխատակիցներ, քննիչներ և այլն) շարունակեն նույն եռանդով կատարել Նիկոլի անօրինական ցուցումները և ցանկությունները (և այդ մասին արդեն մարզերից շատ ազդակներ կան), ապա նրանք, ըստ էության, ընտրում են անձնական հավատարմություն Ֆյուրերին `մասնագիտական պատվի և պարտքի փոխարեն: Ընտրությունը մեծ չէ, բայց շատ պարզ է: Իսկ եթե բոլորս՝ իրավապահից մինչև ընդդիմադիր այս պահից գիտակցենք, որ խնդիրը պետությունն է և ոչ թե անձնական քենը, ապա կարող ենք ապագայում աշխատել՝ հանուն Հայաստանի, հանուն ավելի լավ Հայաստանի և հանուն նոր օրինական և ավելի հարգալից բարքերի»։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01